19:13 07.01.2019
Աշխարհի յուրաքանչյուր երկիր տոնական օրերի իր ուրույն օրացույցն ունի: Հետխորհրդային տարածքում նույնպես տոնական օրացույցը շատ տարբեր է: Հետխորհրդային ո՞ր երկրի բնակիչներն են ավելի շատ հանգստացել և ո՞ր տոներն են տարբեր երկրների բնակիչները նշել միասին:
Հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում տարին սկսվում է նույն տոնով՝ Ամանորով: Այս տոնը գլխավորում է ամենատարածված տոների ցանկը. Նոր տարին նշում են հետխորհրդային տարածքի 15 երկրում: Ընդ որում՝ ամանորյա տոների և Սուրբ Ծննդյան առթիվ ամենաերկար արձակուրդը վայելում են Հայաստանում և Ռուսաստանում՝ համապատասխանաբար 7 և 8 օր: Իսկ, օրինակ՝ Բելառուսում, Ղրղըզստանում, Լատվիայում, Լիտվայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուկրաինայում Ամանորին տոնական է համարվում միայն հունվարի 1-ը:
Իր տարածվածությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Կանանց միջազգային տոնը: Մարտի 8-ը նշում են 12 հետխորհրդային երկրում:
Երրորդ հորիզոնականում է Մայիսի 9-ը. հաղթանակի տոնը նշում են 11 երկրում:
Մայիսի 1-ը նույնպես որոշ հետխորհրդային երկրներ դեռ շարունակում են տոնել: Բացի դրանից՝ տարածաշրջանի ուղղափառ երկրները միասին են նշում Սուրբ Ծնունդն ու Հարության տոնը, իսկ մուսուլմանական երկրները՝ Ռամադանը և Ուրազ-բայրամը: Որոշ երկրներ էլ մարտի վերջին նշում են Նովրուզը՝ գարնան տոնը, որը կարող է շարունակվել մի քանի օր:
Настоящее Время պարբերականի հաշվարկներով՝ 2018թ. ընթացքում ամենաշատը հանգստացել են Ղազախստանում. այնտեղ տոնական օրերի թիվը հասել է 23-ի: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ադրբեջանը՝ 21 տոնական օրերով, իսկ երրորդ հորիզոնականը կիսում են Ռուսաստանն ու Ուկրաինան, որտեղ տոնական օրերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 20:
Հայաստանն այս ցանկում միջին ցուցանիշ է դրսևորել. մեզ մոտ տոնական կամ հիշատակի օրերը եղել են 16-ը:
Իսկ ամենաքիչ տոներն ունեն բելառուսները և ուզբեկները. նրանք 2018թ. ընթացքում ընդամենը 9 անգամ են ազգային տոն նշելու առիթ ունեցել: Ընդ որում, Բելառուսում մինչ օրս տոնում են 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության օրը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...