10:28 07.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումից: Սակայն նա միևնույն ժամանակ, որպես դեմոկրատներին փոխզիջում, առաջարկել է պատը կառուցել ոչ թե բետոնից, այլ պողպատից: ԱՄՆ-ում արդեն 3-րդ շաբաթն է՝ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը, քանի որ նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել 2019-ի բյուջեի նախագիծը: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է, որ կարող է երկրում արտակարգ դրություն սահմանել, եթե պատի կառուցման բյուջեն չհաստատվի:
«Սա շատ կարևոր պատերազմ է, որը պետք է հաղթել անվտանգության տեսանկյունից, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը և մեզ: Արգելապատնեշը կամ պատը կարող է լինել պողպատից՝ բետոնի փոխարեն: Դա կարող է ավելի լավ լինել», – ասել է Թրամփը:
Նշենք, որ դեմոկրատները հրաժարվել են հատկացնել 5.6 մլրդ դոլար գումարը, որը Թրամփին անհրաժեշտ է իր նախընտրական խոստումը կատարելու և ապօրինի ներգաղթը դադարեցնելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:
09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները09:10 18.04.2025
Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը […] ...
09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...
08:55 18.04.2025
Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...
08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...
08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...
08:30 18.04.2025
Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններինԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...