Տոնական սեղան՝ միայն բուսական ուտեստներով. Նոր տարին նշելու հայկական ավանդույթները գյումրեցու ընտանիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Տոնական սեղան՝ միայն բուսական ուտեստներով. Նոր տարին նշելու հայկական ավանդույթները գյումրեցու ընտանիքում

22:15 30.12.2018

Ամանորյա սեղան՝ բացառապես բուսական ուտեստներով. Թադևոսյանների ընտանիքում Ամանորն այսպիսին է արդեն երրորդ տարին: Ընտանիքն ընդհանրապես հրաժարվել է մսամթերքից ու անցել բուսական սննդակարգի: Հյուրասիրությունը միայն մրգերով, բանջարեղենով և ընդեղենով պատրաստված ուտեստներից է: Առողջ սննդակարգ և որ ամենակարևորն է՝ այս օրերին զերծ մեծ ծախսերից ու ճոխությունից:

Ամանորի սեղանի պատրաստությունները համեստ են ու ավանդական…

Ամանորին տիկին Անիչկային հյուրընկալվողները սեղանին ճոխ մսային ուտեստներ չեն համտեսում, ոչ էլ ալկոհոլ: Պահքի շրջանում տանտիրուհին պատրաստել է բուսական ուտեստներ։ Տոնական սեղանին ամեն ինչ ինքնատիպ է ու փոխարինում է այն բոլոր ուտեստներին, որոնք սովորաբար տանտիկինները պատրաստում են:

«Պատրաստում եմ պասուց տոլմա՝ թթու կաղամբով, սիսեռով, լոբով, ձավարով ու այլ ընդեղենով: Երշիկին, բաստուրմային ու սուջուխին իմ սեղանին փոխարինում է լոբով ու ընկույզով պատրաստված սառը ուտեստը, իսկ քյուֆթային ու կիևյան կոտլետին՝ սիսեռով պատրաստված կոտլետներն են փոխարինում: Շատերն ինձ հետ համամիտ չեն, կարծում են, որ մսի մեջ շատ սպիտակուցներ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Իսկ ես այն համոզմանն եմ, որ ընդեղենը՝ լոբին, սոյան, բակլան, լիարժեք կարող են փոխարինել ցանկացած մսամթերքի: Մսամթերքն օր օրի թանկանում է: Բոլորը դժգոհում են, բայց գնում: Ինչպես միշտ, ցանկացած տոն նշելիս մենք ուտելիքն ենք կարևորում: Մեր ընտանիքում կարևոր են հոգևոր արժեքները: Չէ՞ որ Ամանորին պահքի շրջան է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Անիչկա Թադևոսյանը:

Իսկ գլխավոր ուտեստը ղափաման է՝ Արևելյան Հայաստանի ավանդական կերակուրը, որը հայերը հաճախ պատրաստել են Նոր Տարվա և Զատկի տոներին։ Բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդումը հարգի կերակուր է նաև ընկերական հավաքույթների ժամանակ:

Թադևոսյանները պահպանում են ավանդույթները: Ղափաման իրենց հյուրերի համար ամենաախորժաբեր ուտեստն է: Երբ տոնական սեղանին խափաման իր պատվավոր տեղն է գտնում, ամբողջ ընտանիքն է հավաքվում համտեսելու: Սննդակարգի փոփոխությունը Թադևոսյանների ընտանիքում ոչ միայն հիմա՝ պահքի շրջանում է, այլև տարին բոլոր:  3 տարի առաջ են հրաժարվել մսամթերքից: Առողջ սննդի օգտագործումն արդեն ապրելակերպ է դարձել: Տոնական սեղանի սպասքն էլ սովորական չէ, այլ ավանդական․ կավե ափսեները, բաժակները, կաթսաները տոնական սեղանը դարձնում եմ կոլորիտային: Իսկ տանտերերն այս ամենի մեջ խորհուրդ են տեսնում: Նրանց, ովքեր առանց ճոխ սեղանների Ամանորը չեն պատկերացնում, Թադևոսյաններն իրենց տուն են հրավիրում, որտեղ վերադարձը ոչ միայն ավանդական կենցաղավարության պարագաներին է, այլև հոգևորին: Իսկ իրենց բուսական խոհանոցը, ինչպես տանտիկիններն են նշում, միշտ լիքն է ու հագեցած՝ անկախ տոնական օրերից:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

BACK_TO_TOP