Շիրակի մարզը գյուղատնտեսական տարին ամփոփում է միջին ցուցանիշներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզը գյուղատնտեսական տարին ամփոփում է միջին ցուցանիշներով

23:14 29.12.2018

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել:  Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ նվազեցրել են հացահատիկի ծավալները: Հացահատիկի ցանքերը նախորդ տարվա համեմատ 6300 հեկտարով ավելի պակաս են եղել: Բայց բերքի ծավալները գրեթե հավասար են նախորդ տարվա ցուցանիշներին: 1 հեկտարից ստացված միջին բերքատվությունն էր բարձր, ինչն էլ ցանքերի պակասը լրացրել է:

«Հացահատիկի մեկ հեկտարից 30-32 ցենտներ միջին բերքատվություն է ապահովվել: Ընդհանուր՝ 110 հազար տոննա հացահատիկ ենք արտադրել: Շիրակի մարզի համար սա ինքնաբավ է, բայց հանրապետությունում 50-60 տոկոս ինքնաբավություն ունենք: Այս տարի, նախորդի համեմատ, ցածր է եղել կարտոֆիլի բերքատվությունը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Նվազել են ոչ միայն հացահատիկի, կարտոֆիլի, այլև բանջարաբոստանային այլ կուլտուրաների ցանքերը:

Ինչու է գյուղացին անմշակ թողնում հողերը: Գյուղատնտեսության բաժնում բացատրություն ունեն միայն հացահատիկի ցանքերի նվազման վերաբերյալ: Ցանքերը կրճատվել են սերմարտադրության և սերմնաբուծության ծրագրի դադարեցումից հետո: Շիրակի մարզում 5200 հեկտար այս տարի կարկտահարվել է, վնասի չափը կազմում է 3 մլրդ դրամ:

Նոր 12 հակակարկտային կայան է տեղադրվել, ընդհանուր կայանների թիվը մարզում 87-ն է, բայց էլի կարկուտից ցանքերը չեն ապահովագրվում: Շիրակի մարզին մոտ 500 կայան է անհրաժեշտ, իսկ ունեցածը 5 անգամ պակաս է:  Նոր հրթիռային կայանների տեղադրումն արդեն նոր տարվա պիլոտային ծրագրերից է, որ ներդրվելու է նաև Շիրակի մարզում: Հաջորդ տարի կրկին գյուղատնտեսության փորձնական ապահովագրություն է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP