Լոնդոնի մետրոյում գովազդային պաստառների ցուցադրություն է կազմակերպվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Լոնդոնի մետրոյում գովազդային պաստառների ցուցադրություն է կազմակերպվել

14:45 23.10.2017

Լոնդոնի մետրոն ոչ միայն աշխարհի ամենահին մետրոն է, այլև այստեղ կարելի է հանդիպել շատ գովազդային պաստառների որոնք կանայք են նկարել ու փակցրել: Դրանք զարդարում են գետնանցումի համարյա բոլոր անկյունները, վագոնները և կայարանները:

Լոնդոնյան մետրոյում գեղանկարիչ կանանց կարիերան սկսվել է դեռևս 20-րդ դարասկզբին, սակայն նրանց անունները երկար ժամանակ բոլորի համար անհայտ էր մնում, քանի որ հիմնականում այդ պաստառների վրա կարելի էր տեսնել  տվյալ գովազդային ընկերության տարբերանշանը կամ հեղինակի անվան կոդային համապավումը:

Լոնդոնի տրանսպորտային թանգարանը որոշել է այդ կանանց աշխատանքը գնահատել և կազմակերպել է The Poster Girls հատուկ ցուցադրությունը: Այս պաստառներով կարելի է տեսնել Լոնդոնում գովազդային ոլորտի զարգացումը:

Մեյբլ Լյուսի Ատտվել

Նա եղել է նկարիչ-դիզայներ: Մեյբլի նկարներից հայտնի է փոստային քարտերի վրա նկարված թմբլիկ փոքրիկ աղջիկը, որին նա նկարել է իր աղջկա՝ Պեգգիի նմանությամբ: 1911 թվականին այդ քարտերը շատ հայտնի էին Լոնդոնի բնակչության շրջանում:

Մեյբլ Լյուսին ծնվել է 1879-ին մսագործի ընտանիքում: Նա 10 երեխաներից ամենափոքրն էր: Նա նկարչի կրթություն չի ստացել, բայց նրա հենց առաջին նկարը վաճառվել է գովազդային գործակալությանը:


 

1920-30-ականներին շատ կանայք սկսեցին աշխատել որպես գրաֆիկ դիզայներներ, քանի  որ այդ շրջանում նրանք հեշտությամբ կարող էին ստանալ գեղանկարչի կրթություն և սկսել կարիերա այդ ոլորտում:  Բայց սա չէր նշանաում որ նկարանք իրենց տղամարդ կոլեգաներին հավասար վարձատրվում էին:

Լորա Նայթը այդ շրջանում դարձավ ոչ միայն հայտնի նկարիչ- դիզայներ այլև 1929-ին Բրիտանական կայսրության կողմից ստացավ Կին ղեկավարի կարգավիճակ կերպարվեստում կատարած իր անփոխարինելի աշխատանքների համար: 1936-ին նա դարձավ առաջին կինը, որը ներգրավվեց Թագավորական նկարիչների ակադեմիա:

2012-ին նրա «Ռեգբի Թվիքենհեմում» պաստառը աճուրդի ժամանակ վաճառվել է 6200 դոլարով:


 

1920-ականներին գովազդային պաստառների վրա սկսեցին ավելի շատ հայտնվել կանայք ՝ հագնված ժամանակի թրենդներին համահունչ: Այդպիսի պաստառներ էր նկարում Դորա Բեթթին: Նրա ամենահայտնի պաստառը  «Մետրոյով գնացեք գնումների՝ քաղաքի ծայրից մինչև կնետրոն հասեք 30 րոպեում»: Բեթթիի պաստառների գրություններն էլ ուղղված էին հենց կանանց: Նա Լոնդոնի մետրոյի համար առել ավելի քան 50 պաստառ:


Այս գեղեցիկ պաստառի հեղինակը Մերի Քուփն է: «Ամառային զեղչերինմետրոյով ավելի շուտ կհասնեք»  այս գրությունը 1925-ին գրավում և գնումների էր ուղղորդում համարյա բոլորին: 2012-ին այս պաստառի տպած տարբերակներից մեկը վաճառվել է 9000 ֆունտով, իսկ անձևանոցներով նկարը մինչև օրս օգտագործվում է զանազան իրերը զարդարելու համար, նաև այս նկարով նամականիշեր են թողարվել:

Մերի Քուփից շատ քիչ տվայալներ կան: Միայն հայտնի է, որ նա սովորել է Քրայդոնի գեղարվեստի դպրոցում, իսկ դրանից հետո սովորոլե է Լոնդոնի կերպարվեստի ակադեմիայում:


 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լոնդոնի Մետրոյում արդեն քիչ էր հանդիպում գովազդային պաստառները՝ բոլորը զբաղված էին պատերազմով և ոչ մեկին չէր հետաքրքրում զեղչերը և քաղաքի տեսարժան վայրերը:

Սակայն 1950-ականներին Լոնդոնի տրանսպորիտի վարչությունը ուշիք եկավ պատերազմի հետևանքներից և վերսկսեց համագործակցել կին-գեղանկարիչիների հետ: Շեյլա Սթաթոնը այդ կանանցից մեկն էր: Նրա մոդերնիստական պոստերները 1954-ին զարդարեցին Լոնդոնի մետրոյի բոլոր անկյունները՝ գովազդելով Լոնդոնի հայտնի կարմիր ավտոբուսներով կիրականացվող քաղաքային էքսկուրսիաները:


Իսկ այս պաստառը ներկացնում է Լոնդոնի բոլոր տեսակի բնակիչներին՝ ձկնավաճառից սկսած մինչև աիրստոկրատ ընտանիքի ժառանգը: Հեղինակը գրաֆիկական դիզայներ Դորրիթ Դեկն է:  Նա ծնվել է Չեխոսլովակիայում հրեաների ընտանիքում, Սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում: Նացիստների հարձակումից հետո Վիեննայից տեղափոխվել է Լոնդոն, որտեղ պատերազմի տարիներին աշխատել է կոդավորված հաղորդագրություններ վերծանող: Պատերազմից հետո երկար տարիներ աշխատել է Air France ավիաընկերության համար և գովազդային պաստառներ է պատրաստել Լոնդոնի մետրոյի համար:


Գունազարդ «Լոնդոնը երեխաների համար» պաստառի հեղինակը Քերոլ Բեյքերն է: Այս պաստառը Լոնդոնի մետրոյում փակցված է եղել 1973-ին, այդ շրջանում արդեն սկսել էին նաև ուշադրություն դարձենել մարդկանց հոգեբանության վրա և պաստառներն ու գրությունները արվում էին հատուկ ազդեցություն թողնելու համար:

Քերոլը Պաստառների բացի նաև գունազարդել է մանկական գրքերը:


1980-ականներին Լոնդոնի տրասպորտի վարչությունը սկսեց պատվիրել բարձր որոակի գեղարվեստական արժեք ունեցող պաստառներ:

1987-1999թթ ընթացքում Ջեննի Թաֆֆսը լոնդոնի մետրոյի համար արել է շուրջ 7 պաստառ, որոնք ֆժդարձան ամենապահանջվածները և  խանութներում վաճառքի ռեկորդներ սահմանեցին:


Այդ նույն շրջանում գեղանկարիչ Աննա Հայմսին պատվիրեցին նկարել 4 պաստառ, որոնք կներկայացնեն ձմեռային Լոնդոնը իր ամբողջ շքեղությամբ:

Նրա աշխատանքները ներգրավվեցին #LondonIsOpen (Լոնդոնը բաց է) մեծ նախագծի մեջ, որի կազմակերպիչները հենց Լոնդոնի քաղաքապետարանն էր: Այդ նախագծի հիմնական նպատակն էր, որ մարդկաց ցույց տան որ Լոնդոնը ամնեաընկերական ու ջերմ քաղաքն է աշխարհում և բաց է բիզնես առաջարկների ու հետաքրքիր նախաձեռնությունների համար:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

16:47 27.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

16:40 27.11.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

16:33 27.11.2024

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

Հոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

BACK_TO_TOP