Շիրակի մարզի ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզի ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության

12:09 28.12.2018

Ոստիկանությունը մինչև հունվարի 7-ն ուժեղացված հսկողության է անցնում։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները շարային ստուգատես են անցել։ Բոլոր ստորաբաժանումներն ու ճանապարհային ոստիկանները համատեղ հերթապահություն են սահմանել Գյումրիի բոլոր փողոցներում ու թաղամասերում։

Հերթապահության անցնելուց առաջ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները շարահրապարակում ստանում են իրենց առաջադրանքը։ Ճանապարհային ոստիկանության համար դա կարգազանց ու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին աչքից բաց չթողնելն է, մյուս ստորաբաժանումների համար՝  հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։

Կենտրոնական փողոցները, հանրային նշանակության կառույցները, բանկոմատները. հատուկ պահպանվող տարածքների ցանկին այս տարի ավելացել են շենքերի բակերն ու մուտքերը։ Գիշերային ու ցերեկային հերթապահություն է այստեղ սահմանված։  Պատճառը բնակարանային գողության դեպքերն են, որոնք նախատոնական օրերին միշտ աճ են գրանցում։

Թե բնակարանային գողության քանի դեպք է գրանցվել անցնող տարում, ոստիկանությունում առայժմ ամփոփված տվյալներ չեն ներկայացնում։ Եղածները բացահայտելու ենթակա են, իսկ հիմա կարևորը կանխարգելումն է։ Սպասարկման օբյեկտների տերերին զգուշացնում են ահազանգող սարքեր ու պահակներ ունենալ:

Նախատոնական օրերին բոլորը կլորիկ գումարով են տնից դուրս գալիս։ Ամանորի սեղանի համար նախատեսած գումարը գրպանահատների բաժին չդարձնել ու դուռը փակ պահել. ոստիկանները փողոցում հանդիպող բոլոր բնակիչներին են զգուշացնում։

Իսկ անչափահասների հետ զրույցի թեման հրավառության նյութերից օգտվելու կանոնների մասին էր։ Ինչպես պահպանել անվտանգությունը, միևնույն ժամանակ չխախտել հրավառության՝ օրենքով սահմանված ժամերը։ Ամանորի համար օրենքում բացառություններ կան, դեկտեմբերի 31-ին հրավառությունը թույլատրվում է մինչև ժամը 01:00-ն:

Կեսգիշերն անց հրավառությունը թույլատրելի է ընդամենը մեկ օրով, իսկ անսթափ վիճակում ղեկին հայտնվելը չի ներվի։ Տոնական օրերին ամենաշատ անելիքը ճանապարհային ոստիկաններն ունեն։ Ուժեղացված ծառայությունը տևելու է մինչև հունվարի 7-ը՝  տոնական ոչ աշխատանքային օրերի ավարտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP