Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար

19:16 27.12.2018

Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը տրանսպորտային միջոցների շեշտակի աճն է` SHANTNEWS.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Եթե հաշվի առնենք 2018 թվականի 11 ամսվա տվյալները, մոտ 67-68 հազար նոր ներկրված տրանսպորտային միջոց է հաշվառվել Հայաստանի հանրապետությունում, որոնց գերակշիռ մասը շահագործվում է հենց Երևան քաղաքում: Ծավալով կամ նույն մակերես ունեցող ճանապարհներով սկսել են երթևեկել ավելի մեծ քանակով մեքենաներ, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարիների համեմատ, երբ ներկրման առավելագույն ցուցանիշը եղել է 30-35 հազարը»,- ասաց նա:

Խցանումների հիմնական աղբյուրներից մեկը համարվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները: Ինտենսիվ երթևեկության մեծացմանը զուգահեռ դրանք ևս որոշակի ավելանում են, ինչն էլ իր հերթին բերում է ճանապարհի թողունակության նվազմանը՝ երթևեկությունը սկսում է դանդաղել: Շատ վարորդներ էլ օգտվելով առիթից, թե երթևեկությունը դանդաղ է, սկսում են ընթացքում հեռախոսով խոսել, ավելին՝ անգամ համացանց մտնել և սեփական անուշադրության հետևանքով վթարի ենթարկվել:

Պայմանավորված նաև նախատոնական աժիոտաժով՝ երթևեկության ինտենսիվությունը մի քանի անգամ ավելացել է: Մայրաքաղաքի հարակից ու նաև հեռավոր մարզերից շատացել է մարդկանց հոսքը: Շատերը գալիս են իրենց ապրանքը վաճառելու, շատերն էլ գնումներ կատարելու: Նման դեպքերում բարձրանում է նաև ճանապարհային ոստիկանության զգոնությունը: Եթե սովորական օրերի խցանումներ չունենալու համար օգտագործվում են այսպես կոչվող խելացի լուսացույց, համապատասխան գծանշումներ, ապա այսպիսի դեպքերում ոստիկանության անմիջական հսկողությունն ուժեղացվում է:

«Երևան քաղաքի բոլոր հանգուցային կետերում, այսինքն՝ այն խաչմերուկներում, որտեղ իրականում մեր կանխատեսմամբ հնարավոր է՝ լինեն, այսպես ասած, կոնֆլիկտային կետեր, որ խցանումներ կարող են առաջացնել, տեղակայված են ճանապարհային ոստիկանության կարգախմբեր, բացի դրանից, գրեթե բոլոր շուկաների, բոլոր մեծ առևտրի կենտրոնների մերձակայքում կան կարգախմբեր, որոնք հենց տրանսպորտի հոսքը կարգավորելու նպատակ են հետապնդում: Փորձում ենք ամեն ինչ անել, որ խուսափենք խցանումներից»,- տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:

Խցանումներից ստացվու՞մ է խուսափել, թե՞ ոչ, անձամբ համոզվելու համար որոշեցինք քաղաքում շրջայց կատարել: Գնդապետ Հայկազ Մաթևոսյանը համակարգում աշխատում է 28 տարի: Փաստում է՝ այն, ինչ ունենք հիմա, աննախադեպ է:

«Ճանապարհների թողունակությունը, եթե նախատեսված է տվյալ ժամանակահատվածի համար, ընդունենք մեկ ժամի համար իքս քանակի մեքենաներ, այսօր տվյալ գոտին 2 իքս, 3 իքս մեքենաների թողունակություն է ապահովում»,- ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: 

Երևանի գործընկերներին օգնելու համար հարակից մարզերից էլ կարգախմբեր են եկել ու մինչև դեկտեմբերի 31-ը կփորձեն ճանապարհներին բացառել խցանումները: Գնդապետ Մաթևոսյանն ուղեկցում է ամենածանրաբեռնված փողոցներից մեկը, որտեղ հենց մարզային տեսուչներն են երթևեկությունը կարգավորում: Ի դեպ՝ նման փողոցներում ծառայություն իրականացնում է երկու կարգախումբ և մեկ ղեկավար:

Եղիշե Եղյանն էլ Արմավիրի մարզից է եկել: Արդեն շուրջ 15 օր է՝ գործընկերների հետ փորձում է կարգավորել  մեծ փողոցների երթևեկը: Վստահեցնում է, թե բոլոր միջոցները ձեռնարկում են կուտակված մեքենաները խաչմերուկի տարածքներից դուրս բերելու համար, որպեսզի երթևեկության բնականոն ընթացքը չխաթարվի: 

«Ծառայությունը խաչմերուկների, առևտրի կենտրոնների տարածքներում սկսվում է ժամը 12:00-ից մինչև հատուկ կարգադրություն:  12:00-ից հնարավոր է մինչև 19:00, 20:00-ն, 21:00»,- նշեց ՀՀ ՃՈ տեսուչ Եղիշե Եղյանը:

Նման կարգախմբեր Երևանում շատ կհանդիպես, բայց միայն ոստիկանության համապատասխան քայլերով չէ, որ պետք է բացառել խցանումները, ասում են ոստիկանությունում, դրա համար պետք է վարորդներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին օգնեն: Իսկ ինչ անե՞ն:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կասկածում է՝ գուցե սխալ հասկանան, մտածեն, թե մարդկանց կոչ են անում չօգտվել տրանսպորտային միջոցից, բայց, այնուամենայնիվ, հորդորում են երթևեկության մեջ ծավալը չավելացնել, ինչու ոչ, նաև առողջ ապրելակերպ վարելու համար այլընտրանքային միջոցներից օգտվել, օրինակ՝ կարճ ճանապարհները հաղթահարել  ոտքով, օգտվել Մետրոպոլիտենից: Իսկ առաջին ու գլխավոր կոչը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն է և ոչ միայն:

«Ավելորդ շտապողականություն չցուցաբերել, վերջին վայրկյանին մուտք չգործել խաչմերուկ կամ դեղին լույսը միանալու պահին նոր  միայն մուտք չգործել խաչմերուկ, լինել երթևեկության մեջ փոխադարձ զիջող: Եթե հասկանում ենք, որ մուտք գործելուց հետո չենք կարողանալու ազատել, ապա համբերատար պետք է սպասել ևս 10-20 վայրկյան և բոլորը կարողանան ժամանակին հասնել տուն»,- հորդորեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:

Իսկ տուն անփորձանք հասնելու համար Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հորդորել է. «Մի՛ շտապիր, քեզ տանը սպասում են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP