16:24 27.12.2018
2018 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Իրականացված բարեփոխումները հետևյալն են.
1. Առաջին փուլի փոփոխություններ
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր
2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր պայմանները, մասնավորապես՝
1. Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:
2. Երկրորդային շուկայում փոփոխություններ
Բնակարանի արժեքը՝ մինչև 25 մլն դրամ
Առավելագույն տոկոսը՝ 9,5 % նախկինում 10,5%-ի փոխարեն,
կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն,
սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երևանում, 4%-ային կետի չափով մարզերում։
3. Առաջնային շուկայում փոփոխություններ
Բնակարանի արժեքը՝ մինչև 30 մլն դրամ,
առավելագույն տոկոսը՝ 7,5%,
կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն,
սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով),
վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի։
«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ
Միաժամանակ, 2018 թվականի ընթացքում բարելավումներ են կատարվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում:
Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետևյալ պայմաններով՝
կանխավճար՝ 7,5%,
վարկի ժամկետը՝ 35 տարի,
էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%)։
2. Երկրորդ փուլի փոփոխություններ
2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում սպորտի և երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.
1. Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան:
2. Որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչև 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։
Վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:
Բոլոր շահագրգիռ մարմինների և հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել կառավարությունում:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...