Աղցքում պեղումների ժամանակ բացվել են հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Աղցքում պեղումների ժամանակ բացվել են հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր

16:04 27.12.2018

«Աղցք ավանի պեղումների ընթացքում վերջերս երկու կարևոր բաղադրիչ է բացվել, որը թույլ է տալիս ստանալ քաղաքաշինական պատկերը»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Խոսքը շուրջ 50 քմ տարածք զբաղեցնող գահասրահի և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարերի մասին է: Մինչ այդ ունեցել ենք վաղ միջնադարյան տապանաքարեր, բայց ոչ մեկը հստակ չի կարողացել թվագրվել, որովհետև բոլորը տեղաշարժված վիճակում են եղել, մինչդեռ Աղցքում մեկ տասնյակից ավելի տապանաքարեր են բացվել, և բոլորը գտնվում են իրենց տեղում:

«Տապանաքարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են: Մեր վաղագույն վկայությունը վերաբերում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են: Սա արդեն մեծագույն հայտնագործություն է: Տապանաքարերից մեկի վրա երկաթագիր, գեղեցիկ տառերով, գրված է. «Ստեփանոս Աղցքից վանական, սրով խողխողյալ վախճանյաց և արյամբ դարձավ ի հող»: Մյուս երեսի վրա գրված է. «Ով կհիշի, ողորմիա կտա, Աստված նրան ողորմի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Աղցքը եզակի, միակ վաղ միջնադարյան արքայական հուշահամալիրն է, որը տարածաշրջանում եզակի է, քանի որ այստեղ, ըստ մեր պատմիչների, կատարվել է հայոց արքաների վերաթաղումը: Սա միակ վաղ միջնադարյա կառույցն է, որն ունի հստակ թվագրում, Աղցքի հուշահամալիրը կառուցվել է 359-364թթ.՝ հայ-պարսկական պատերազմի միջակայքում:

«Ունենք պեղված մայրաքաղաքներ, բայց ոչ մի տեղ վաղ միջնադարի նման իրավիճակ չունենք: Մի դեպքում այդ շերտերն ավերվել են, մեկ այլ դեպքում այնպես չի ուսումնասիրվել, ինչպես պետք է, իսկ Աղցքում ստացանք այդ հնարավորությունը: Աղցքում կան առաջնորդ արքաների դամբարաններ, որոնք մոտավորապես 4500 տարի առաջ են սկզբնավորվել: Գուցե Հայկյաններն են, որովհետև Հայկի և Բելի նշանավոր ճակատամարտից հետո են այստեղ կատարվել այդ թաղումները», – ասաց Սիմոնյանը:

Պեղումների ժամանակ սալահատակի տակ՝ խորանի առջև, բացվեցին այն քարե սունդուկները, որոնց մեջ գտնվում էին հայ արքաների աճյունները: Այն աճյունները, որ պարսիկները ուզում էին հափշտակել, բայց հայերը հետ են վերադարձրել:

«Աղցք ավանը զբաղեցրել է 50 հա տարածք, բայց պահպանվել է ընդամենը 0.4 հա-ը, և որպեսզի կարողանանք ամբողջովին վերականգնել, դարձնել ուխտագնացության կենտրոն, պետք է այդ ամբողջը բացել, պեղել վերականգնել»,- նշեց Հակոբ Սիմոնյանը:

Հակոբ Սիմոնյանի խոսքերով՝ կա նաև հաջորդ տարի պեղումները շարունակելու ծրագիր և հույս, որ պալատի ամբողջ տարածքը կբացեն, կբացահայտեն ավելի հետաքրքիր, ուշագրավ բաներ ո´չ միայն հայ, այլև հին արևելյան, վաղ միջնադարյան ճարտարապետության տեսանկյունից:

Տապանաքարերը մոտ 1 մետրի չափ իջել են պալատի շերտից, բացվել են հսկայական քանակի հարթաքանդակներով աղյուսներ, և այժմ դրանց քանակը 200-ից անցնում է: Մենք նման հարթաքանդակներ չունենք ոչ մի երկրի թանգարանում, մեկ-երկու բեկոր ինչ-որ տեղ կարող է լինել, բայց ոչ նման ծավալի: Բացվեց երրորդ գետնախարիսխը, այսինքն՝ եռահարկ գետնախարիսխի վրա դրված բավականին լուրջ կառույց է սա:

«Մենք Ճապոնիա ենք ուղարկել որոշ փորձանմուշներ, սպասում ենք պատասխանի, բայց ԴՆԹ տարալուծման, գենետիկ բացահայտման համար գերզգայուն սարքերով լաբորատորիաներ են պետք, որոնք բավականին թանկ հաճույք են, ամեն նմուշը հազարավոր դոլարներ արժի, հարցն անընդհատ բարձրացնում ենք: 3 արկղ բացեցինք, ամեն մեկում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, և եթե ամեն արկղից փորձանմուշ վերցնենք, 10 փորձանմուշը 40-50 հազար դոլար կարժենա, մեզ համար դա մեծ բեռ է, բայց պետության համար, իհարկե, բացարձակ իրենից բան չի ներկայացնում, որովհետև կունենանք արքաների գենետիկ նմուշներ»,- ասել է Սիմոնյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

17:24 25.11.2024

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:17 25.11.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Նոյեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

17:05 25.11.2024

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ […] ...

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

16:58 25.11.2024

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ Ղբեյրիի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հարձակումից մոտ 15 րոպե հետո ևս երկու հզոր հարված է հասցվել, ծխի սյուները տեսանելի են Լիբանանի մայրաքաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրերից։ Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան գրոհել էր Հարեթ Հրեյք և Բիր […] ...

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

16:53 25.11.2024

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...

BACK_TO_TOP