12:08 27.12.2018
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։
Նրանք են՝
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),
Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)
Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),
Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),
Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)
Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ)
Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)
Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)
Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները),
Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի մենթորների խմբի համակարգող)
Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),
Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)
Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),
Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),
Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):
Վարդան Մարաշլյանն ընտրվել է վիճակահանության արդյունքում, քանի որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուներն էին Վարդան Մարաշլյանը, Ռուբեն Մելիքյանը (Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան) և Սամվել Ճզմաչյանը (Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀ ՖԲԱ ներկայացուցչության ղեկավար)։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Գագիկ Գինոսյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կառլոս Ղազարյան, Հարություն Մեսրոբյան, Հովիկ Մուսայելյան, Բաբկեն Պիպոյան, Յուրի Ջավադյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Նարինե Թուխիկյան (պատգամավորական մանդատ ստանձնելու նպատակով դադարեցրել է ՀԽ անդամակցությունը), Վարդան Ազատյան (դադարեցրել է ՀԽ անդամակցությունը):
Այնուհետև սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։
Հոկտեմբերի 10-ին Հանրային խորհրդի նորանշանակ անդամները հայտարարությամբ դիմել էին հասարակությանը՝ ընդգրկվելու ՀԽ հանձնաժողովներում (ընդգրկվել է ավելի քան 1000 անդամ)։ Հանձնաժողովների ձևավորումն ավարտվել էր հանձնաժողովների կողմից նախագահների ընտրություններով։
«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովների ընտրված նախագահները համալրել են Հանրային խորհրդի կազմը (Լարիսա Ալավերդյան՝ ՀԽ քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նախագահ, Կորյուն Առաքելյան՝ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, Արմեն Բալդրյան՝ ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախագահ, Լևոն Գրիգորյան՝ ՀԽ առողջապահության հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Եգանյան՝ ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Կարեն Զադոյան՝ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հովհաննես Թադևոսյան՝ ՀԽ ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, Վարդան Համբարձումյան՝ ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գագիկ Մանասյան՝ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, Գևորգ Մկրտչյան՝ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Վազգեն Սաֆարյան՝ ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գոռ Վարդանյան՝ ՀԽ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գեղամ Օհանյան՝ ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ)։
Այսպիսով, Հանրային խորհրդի վերջին 15 անդամների ընտրությամբ ավարտվել է կառույցի ձևավորման գործընթացը։
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...