Սոցփաթեթի շահառուները հաջորդ տարի կանխարգելիչ բուժզննությունը կրկին կանցնեն տեղամասային պոլիկլինիկաներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Սոցփաթեթի շահառուները հաջորդ տարի կանխարգելիչ բուժզննությունը կրկին կանցնեն տեղամասային պոլիկլինիկաներում

12:00 27.12.2018

Հաջորդ տարվանից սոցփաթեթի բոլոր շահառուները նախնական կանխարգելիչ բուժզննությունը պարտադիր կանցնեն տեղամասային ամբուլատորիաներում կամ պոլիկլինիկաներում։ Մեկ տարի առաջ այդ պայմանը հանվել էր և, շահառուն ուներ հաստատությունն ազատ ընտրելու իրավունք։ Կարգի փոփոխությունը կատարվել է դիմելիության բալանսը պահպանելու և հաստատությունների ֆինանսական հոսքերը կանոնակարգելու համար։ 2018 թվականի ընթացքում Շիրակի մարզի բուժհաստատություններում կանխարգելիչ բուժզննություն է անցել սոցփաթեթի մոտ 5700 շահառու, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 100-ով ավելին է:

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային վատ պայմաններն ու ցուրտ միջանցքները, համենայնդեպս, չեն խանգարում, որ առաջնային բուժօգնության օղակում սոցփաթեթից օգտվող շահառուներին ընդունեն: Թեև իրենք էլ ունեցել են շահառուների տեղաշարժ այն բանից հետո, երբ սոցփաթեթից օգտվողներին 2017 թվականից թույլ տրվեց բուժհաստատությունն ազատ ընտրելու հնարավորություն։
Սոցփաթեթի շահառուների թվի ավելացմանը զուգահեռ նվազել է մեկ շահառուին տրվող գումարի չափը։ Նախնական բուժզննության համար նախկին 8000 դրամի փոխարեն ապահովագրական ընկերությունները սահմանել են 5850 դրամ, նույնքան կմնա նաև հաջորդ տարի։
«Գյումրու բժշկական կենտրոն»-ն անցնող տարվա ընթացքում ունեցել է սոցփաթեթի շահառուների ամենաշատ դիմելիությունը, կատարվել է մոտ 30 միլիոն դրամի հետազոտություն կամ վիրահատություն: Սա բացատրվում է նրանով, որ այս բուժհաստատությունում են կենտրոնացած տարբեր պրոֆիլի ծառայությունները։ Այստեղ և պոլիկլինիկաներում սոցփաթեթի  շահառուներին մատուցվող հետազոտությունների ցանկն էլ է փոխվել, որոնք պարտադիր են:
Անկախ ունեցած գանգատներից՝ առաջնային կանխարգելիչ հետազոտությունները պարտադիր են բոլորի համար: Բայց գյուղական ամբուլատորիաներում սոցփաթեթների շահառուներին սպասարկելու համապատասխան սարքավորումներ չկան, ինչի պատճառով շահառուներն ուղեգրերով այցելում են մարզային կամ մայրաքաղաքային հիվանդանոցներ: Հաջորդ տարվանից, երբ բուժզննությունը պարտադիր կհամարվի տեղամասային պոլիկլինիկաներում, պահանջ է դառնալու լուծել գյուղական ամբուլատորիաների և պոլիկնիկաների հագեցվածության հարցը:
Բուժսպասարկման առաջնային օղակի՝ կրկին ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառն այն է, որ սոցփաթեթներից օգտվողների համար կրկին պարտադիր է դառնում կանխարգելիչ բուժզննությունը: Նախկին կարգի վերադարձը սոցփաթեթից օգտվողներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու և ներքին  տեղաշարժերը կանխելու պատճառաբանությունն ունի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

10:16 25.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ:   ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP