Բունդեսթագի զեկույցում Թուրքիայի ներխուժումը Սիրիա որակվել է որպես օկուպացիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Բունդեսթագի զեկույցում Թուրքիայի ներխուժումը Սիրիա որակվել է որպես օկուպացիա

23:16 26.12.2018

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը։

Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ Դաղդելենը նշել է, որ տվյալ փորձագիտական զեկույցը պետք է Գերմանիայի կառավարության համար որպես զգուշացում ծառայի։ Նա նաև քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները որպես միջազգային իրավունքի դրույթների ոտնահարում որակելուց խուսափելու համար։

«Իրական սկանդալ է այն, որ չնայած բոլոր մասնագիտական զեկույցներին և խորհրդարանական խմբակցությամբ ներկայացված կուսակցությունների դիրքորոշմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի մուտքը Սիրիայի որոշ շրջաններ և դրանց օկուպացիան դեռևս չեն գնահատվում որպես միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Դաղդելենը։

Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը դատապարտել և անընդունելի էր համարել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին քաղաքի դեմ հունվարին սկսված ռազմագործողությունը։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մարտին արած իր հայտարարության մեջ նշել  էր, որ եթե թուրքական զինված ուժերը շարունակաբար մնան Սիրիայում, դա իհարկե, միջազգային իրավունքի նորմերի խախտում կլինի։ Սակայն Գերմանիայի կառավարությունը որևէ հստակ մենակաբանություն չէր արել այն մասին, թե միջազգային իրավունքի տեսանկոյւնից ինչ գնահատական պետք է տալ Աֆրինի գործողությանը։

Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելիս հղում  է կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, այն է՝ ինքնապաշտպանության իրավունքին։ Սակայն, ինչպես նշվել էր Գերմանիայի խորհրդարանի վերոնշյալ զեկույցում, Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մատնանշել Թուրքիային ուղղված որևէ իրական սպառնալիք, որը կարող էր ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն ստեղծել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար

19:30 08.04.2025

Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար

2025 թվականին Բելգիան Ուկրաինա կփոխանցի առաջին երկու F-16 կործանիչները՝ պահեստամասերի ապամոնտաժման համար, ևս երկուսը նախատեսվում է ուղարկել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիևում գտնվող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ ընդգծելով, որ հետագա մատակարարումները կախված են F-35 ստացող երկրի ժամկետներից։ «Մենք խոստացել ենք դառնալ F-16-ի հիմնական մատակարարը Ուկրաինայի համար: Մենք կպահենք մեր խոստումը․ մեր կողմից […] ...

Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու

19:23 08.04.2025

Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […] ...

Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ են

19:18 08.04.2025

Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ են

Չինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

19:08 08.04.2025

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

Ապրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

19:00 08.04.2025

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

18:55 08.04.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...

BACK_TO_TOP