Թուրքիայի բանակի տանկերն անցել են Սիրիայի սահմանը․ սկսվում է նոր գործողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Թուրքիայի բանակի տանկերն անցել են Սիրիայի սահմանը․ սկսվում է նոր գործողությունը

13:30 26.12.2018

Թուրքական բանակի զրահատեխնիկայի ու այլ զինտեխնիկայի շարասյուները Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանն ու անցել հարևան երկրի տարածք՝ այդ տարածքները վերահսկող քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու համար։ Սա հավաստող տեսանյութերը համացանցում են հայտնվել երեկոյան։

Թուրքիայի զինված ուժերի այդ ստորաբաժանումները ուղի են ընկել մասնավորապես դեպի Մանբիջ բնակավայր՝ քրդական վերահսկողության տարածքների կենտրոն։ Ավելի վաղ, սակայն, հայտնի էր դարձել, որ սիրիական կառավարական ուժերը նույնպես շարժվում են այդ ուղղությամբ, ինչը մեծացնում է Սիրիայի և Թուրքիայի բանակների անմիջական, չմիջնորդավորված բախումը, ինչից կողմերը մինչ այս խուսափում էին։

https://www.youtube.com/watch?v=8KFdT3RP7mE

Թուրքական կողմը մինչ այս խուսափում էր նաև այդ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի հետ բախումից, ինչի վտանգը վերացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ ղեկավարությունը որոշեց Սիրիայից առհասարակ դուրս բերել իր բանակային ստորաբաժանումները։ Արդեն ազատ դաշտ ստեղծվեց թուրքական բանակի գործողությունների համար։

Թուրքական կողմի նպատակն այստեղ Թուրքիայի սահմանի հարևանությամբ ընկած սիրիական տարածքներում քրդական տարրի ակտիվությունը բացառելն է։

Անկարան այստեղ գործող քրդական զինված խմբերին համարում է ահաբեկչական խմբավորումներ, որոնց կապում է նաև հենց Թուրքիայում գործող և ուժայինների դեմ զինված պայքար մղող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

19:08 08.04.2025

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

Ապրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

19:00 08.04.2025

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

18:55 08.04.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

18:50 08.04.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...

Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

18:40 08.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Վազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: 65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին: Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին: ...

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

18:30 08.04.2025

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...

BACK_TO_TOP