Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
20:09:26
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի:

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը, օրերս անդրադառնալով այդ հարցին, նշել էր՝ Հայաստանի համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ։

«Մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ՝ փոխադարձ պարտավորությունների հստակեցումը և ճշգրտումը, այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր Փաշինյանը։

Բացի ՀԱՊԿ-ից՝ երկկողմ հանդիպմանն անդրադարձ կլինի նաև գազի սակագնին:

Բանն այն է, որ 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական գազը մինչև 2018թ. Հայաստանին տրամադրվում է 150 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց: Նախկինում գինը 165 դոլար էր: Այժմ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ռուսական կողմը վերանայի սակագինը՝ ավելի բարձր վճար սահմանելով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը

00:00 06.04.2025

Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...

Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումը

23:53 05.04.2025

Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումը

Սիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ տեխնիկական սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները: ...

Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

23:48 05.04.2025

Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգտոնի նոր մաքսատուրքերին արձագանքելու միջոցները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին, մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը սերտորեն համակարգելու դիրքորոշումները (խմբ.ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում: Առևտրային պատերազմը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից», – գրել է […] ...

Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»

23:37 05.04.2025

Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։ ...

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

23:24 05.04.2025

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային […] ...

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

23:09 05.04.2025

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...

BACK_TO_TOP