Գուցե Բիլյանի ձեռքին «մանդիրովկա՞» է  եղել, ոչ թե ավտոմատ. Պավել Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Գուցե Բիլյանի ձեռքին «մանդիրովկա՞» է  եղել, ոչ թե ավտոմատ. Պավել Մանուկյան

12:44 26.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի գործի քննությունը: Դատարանը շարունակում է քրեական գործից անջատված մասով մեղադրյալների  հարցաքննությունը: Մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերի պատասխանել: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:

Ըստ դրանց`Էդգար Սողոմոնյանը Սպիտակ քաղաքի մի քանի բնակիչների հետ միացել է խմբին, սակայն չպատկերացնելով, թե ինչի են մտնում գունդ և ինչ են մտադիր անել: Հարցին՝ ոստիկան Վանոյանի սպանության մասին ի՞նչ գիտեք, նախաքննական մարմնում Սողոմոնյանն ասել է, որ ոչինչ չգիտի: Պատմել է, որ տեսել է մի սենյակում մեծ թվով ատրճանակներ ու ավտոմատներ, որոնք իրենց ասել են լցնել պարկը և տեղափոխել երրորդ հարկ: Թե ինչի՞ երրորդ հարկ`չգիտեր: Զուգարանի դռան մոտ նկատել է, որ ներս են մտել Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը, լսել է կրակոց: Հասկացել է, որ «կրակողը եղել է Արմենը, որովհետև «Գելի» ավտոմատն ուսին էր, իսկ Բիլյանինը` ձեռքին՝ «դուլեն» դեպի սենյակ: Ընդհանրապես, Բիլյանն ագրեսիվ էր տրամադրված:

«Հենց այդ պահին, երբ մտա միջանցք, հասկացա, որ մեկ անգամ կրակել է Բիլյանը: Կրակոցից հետո էր, որ կարճահասակ, ամրակազմ ոստիկանին մոտեցրին ու ստիպեցին, որ դուռը բացի: Ոստիկանը կքանստած էր: Ոստիկանն ասաց, որ բանալի չունի: Նրան ստիպեցին, որ բանալին բերի: Հաջորդ օրն եմ իմացել, որ այդ ոստիկանը վիրավորված է»,- պատմել է մեղադրյալը նախաքննական մարմնին:

«Եթե դու վատ տեսողություն ունես  և ակնոց ես կրում, ո՞նց ես էդ ամեն ինչը տեսել»,- հարցրեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:

Մեղադրյալը հրաժարվում էր պատասխանել բոլոր հարցերին: Պավել Մանուկյանը նկատեց, որ մեղադրյալի ցուցմունքները միայն լուսահոգի Արայիկ Խանդոյանի և Արմեն Բիլյանի մասին են, մյուսներին չի՞ տեսել: Մանուկյանը նաև հարցրեց՝ եթե մեղադրյալն, իր խոստովանությամբ, զենքերից բան չի հասկանում, գուցե Բիլյանի ձեռքին «մանդիրովկա՞» է  եղել, ոչ թե ավտոմատ:

«Երկրորդ օրն եմ լսել, որ ոստկան է սպանվել»,- ասել է Էդգար Սողոմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

13:16 05.10.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

Հակամարտության սկզբից ի վեր Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41825-ի, ավելի քան 96,9 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի սպանություն է իրականացրել, […] ...

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

13:00 05.10.2024

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային։ «Մենք հույս ունենք իմաստության և ուժի դրսևորման վրա, բայց, ինչպես հասկանում եք, երաշխիքներ չկան»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ «դժվար է հստակ ասել», թե արդյոք հրեական պետությունը նախատեսում է […] ...

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

12:48 05.10.2024

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում պետք է մրցի «Էսթեղլալի» հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ Marca-ի համաձայն՝ Սաուդյան ակումբը հրաժարվում է մեկնել հոկտեմբերի 22-ին նախատեսված հանդիպմանը։ «Ալ Նասրը» չի ցանկանում վտանգի տակ դնել թիմին։ Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն ու այլ հայտնի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

12:37 05.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ […] ...

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

12:26 05.10.2024

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ ի պատասխան երկրի՝ բալիստիկ հրթիռներով հարվածների։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով CNN-ին։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, ով դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների […] ...

BACK_TO_TOP