18:53 25.12.2018
Երևանի ավագանիում, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, քննարկվում է ընթացիկ տարվա բյուջեն: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ Երևան քաղաքի 2019թ. համար նախատեսված բյուջեի ծրագիրը խարսխվելու է կայուն և համաչափ զգացմունքների վրա.
«Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նախագիծը կազմվել է ՀՀ բյուջետային համակարգի մասին և Երևան քաղաքում ՏԻՄ ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրա ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, վստահությունը և թափանցիկությունը: Երևան քաղաքի 2019թ. բյուջեն նախատեսում է եկամուտների գծով 83 միլիարդ 77 572 հազար դրամ, ծախսերի գծով՝ 84 միլիարդ 346 միլիոն 812 հազար դրամ և դեֆիցիտ՝ 1 միլիարդ 269 միլիոն 240 հազար դրամ: Բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը եղել է 83 միլիարդ 77 միլիոն 572 հազար դրամ՝ Երևան քաղաքի 2018-ի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 միլիարդ 189 միլիոն 969 հազար դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 10 միլիարդ 938 միլիոն 938 հազար դրամով»:
Նշվեց, որ նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 29 միլիարդ 340 միլիոն 875 հազար դրամ՝ 2018թ. նախատեսվածից 2 միլիարդ 37 միլիոն 495 հազար դրամով ավելի:
Խոսվեց նաև հարկերի և տուրքերի մասին.
«Հարկային եկամուտները ծրագրվել են 12 միլիարդ 658 միլիոն 307 հազար դրամի չափ կամ 2018-ի համար հաստատված ցուցանիշից 1 միլիարդ 233 հազար դրամով ավելի»:
Նշվել է՝ պաշտոնական դրամաշնորհներից ծրագրվել են 23 միլիարդ 850 միլիոն 64 հազար դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ, 2018թ. բյուջեից 194 միլիոն 272 հազար դրամով ավելի: Հայաստանի պետական բյուջեից դոտացիաները նախատեսվել են 13 միլիարդ 430 միլիոն 355 հազար դրամ 2018-ի ստացված ցուցանիշի չափով:
Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման գծով նախատեսվել է 8 միլիարդ 433 միլիոն 892 հազար դրամ:
Այլ եկամուտները 2019թ. նախագծով ծրագրվել են 43 միլիարդ 480 միլիոն 247 հազար դրամ, իսկ շահաբաժինների գծով 2019թ. ծրագրվել է 82 միլիոն 969 հազար դրամ:
Տեղական վճարների մասով ծրագրվել է 5 միլիարդ 685 միլիոն 274 հազար դրամ:
Կանխատեսվելիք ծախսերի մասով նշվել է, որ ծախսերի ծավալը ծրագրվել է 84 միլիարդ 346 միլիոն 812 հազար դրամ, ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 96 տոկոսը բաժին է ընկնելու ընթացիկ ծախսերին:
Նախագծով առաջարկվող սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը կազմել է 37,9 %, տրանսպորտի բնագավառին վերաբերող ծախսերը՝ 15,7%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը ՝11,7 %:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...