17:32 25.12.2018
Երևանի ավագանու նիստում «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է ավագանու անդամներին որպես աշխատավարձ տրվող 55 հազար դրամին և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այդ գումարի հետ կապված որակումներին, թե ստացել են գումար, բայց չեն աշխատել:
«Դուք 55 հազար դրամ ասում եք այն մարդկանց, որոնք այսօր այս դահլիճում ներկա բոլորի, այդ թվում նաև ձեր համար հիմնել են ավագանու համակարգը: Դուք 55 հազար դրամ եք ասում այն մարդկանց, որոնք արել են աշխատանքները»,- ասել է Անի Խաչատրյանը:
Ավագանու անդամը թվարկել է, թե որպես ավագանի՝ իրենց խմբակցությունն ինչ աշխատանքներ է հասցրել անել.
«Կարող ենք ներկայացնել 19 պոլիկլինիկայի կոռուպցիոն կծիկի բացահայտումը, կարող ենք ցանկ տալ բազում շքամուտքերի, որոնք արել է 55 հազար դրամ ստացած ավագանին: Կարող ենք տալ բազում վերանորոգված վերելակների հասցեներ: Կարող ենք մատնանշել քաղաքում բազում լուսավորություններ, որոնք էլի մենք իրականացրել ենք 55 հազար դրամով»,- ասել է Անի Խաչատրյանը և շարունակել շարքը:
Խաչատրյանն իր խոսքում ասել է, որ իրենք հենց այդ 55 հազար դրամով գնացել են Թբիլիսի, ծանոթացել են այնտեղ իրականացվող ծրագրերին և եկել են, այդ ամենը կիրառել են Երևանում: Ավագանու անդամն այդ ամենի համատեքստում նաև նախատեց քաղաքապետին՝ ասելով, որ քաղաքապետն այդ այցերն արել է բյուջեի հաշվին:
Ավարտելով խոսքը՝ Անի Խաչատրյանը հիշեց «Ելք» դաշինքի հաջողված օրինակը.
«Պարո՛ն քաղաքապետ, այդ 55 հազար դրամի շնորհիվ դուք այսօր քաղաքապետ եք»,- ասել է Անի Խաչատրյանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...