15:39 25.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրության մասին:
«Կա մի քիչ ճշմարտություն, միակ տղամարդը երևալու սինդրոմը մինչև վերջ պահելու, իր կայացվածությունն ու անփոխարինելիությունը շեշտելու խնդիր ունի: Ընդհանրապես պետք է ասեմ, որ այդ հուշագրության մեջ, եթե իսկապես Վազգենն իր ընկերն էր, ինքն էդպես էր համարում, ամենահիմնական հարցին չի պատասխանել Ռոբերտ Քոչարյանը: Ամենահիմնական հարցն այն է, թե այդ որ տարբերակն էր, որ այդ օրը քննարկվում էր, որից ոգևորված էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Այս մասին Ռոբերտ Քոչարյանը որևէ բան չի ասում: Ես վստահաբար պետք է ասեմ, որ այդ տարբերակը Մեղրիի փոխանակման միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու տարբերակն էր: Ռոբերտ Քոչարյանը սկզբնական շրջանում ինձ համոզում էր, որ այդ տարբերակը լավագույնն է, որ Վազգենն ու Դեմիրճյանն իսկապես դրա կողմնակիցն են եղել մինչև այն պահը, երբ ինձ տրվեց մի փաստաթուղթ, որը հենց հոկտեմբերի 27-ին՝ դեպքի վայրից դուրս էր հանել Կարա-Մանուկյան Շահենն Այվազյան Սմբատի հետ, որը Վազգենի մոտ էր եղել: Նրա գիրքն էր, որտեղ նա գրառումներ էր անում, նաև մի ծրար էր, որտեղ այդ տարբերակի ամբողջական տպագիր տարբերակը կար, որի վրա Վազգենը ձեռագրով ուղղումներ էր արել: Տակը հստակ գրել էր, որ սա մեր տարբերակը չէ, որ սա նրանց տարբերակն է, որ դուք ստում եք, ես ու պապին(Դեմիրճյանը) դրան դեմ ենք»,- պատմեց Սարգսյանը:
Սարգսյանը պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանը հետո իմացավ, որ տարբերակն իր մոտ է: Նշեց նաև, որ Քոչարյանին ցույց է տվել այն:
«Հետո 5 տեղ այդ տարբերակը տվեցին պահելու, որ եթե իմ հետ որևէ բան պատահի, իմանան, որ խնդիրը սրանում է: Եթե այս տարբերակի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսի, արտաքին քաղաքական վարկածի տարբերակը կհերքվի կամ կհաստատվի, կամ էլ դուրս կգա գործընթացից ընդհանրապես: Մարդկանց որակումներ տալու, մարդկանց բնորոշելու, բոլորին վատը համարելու այդ մոտեցումները համարում եմ սխալ»,- պատմեց Սարգսյանը:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...