Ի՞նչ կապ ունի նախարարությունը Արծրունու չկայացած համերգի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Ի՞նչ կապ ունի նախարարությունը Արծրունու չկայացած համերգի հետ

09:09 23.10.2017

Մշակույթի նախարարությունը տարածել է նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը՝ հապված Վահան Արծրունու համերգի չեղարկման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:
 Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու , փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:
 Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ , այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է):

 Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս »:<

Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Վահան Արծրունին մեղադրել էր մշակույթի նախարարությանն իր՝ Զվարթնոցի տարածքում նախատեսված համերգը չեղարկելու մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP