Արցախում պեղում են 3000-ամյա ամրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

Արցախում պեղում են 3000-ամյա ամրոց

15:29 15.09.2017

Արցախում հայտնաբերված ամրոցներից մեկը կարող է մինչեւ 3000 տարվա պատմություն ունենալ: Հնագետների համոզմամբ՝ Միրիկի ամրոցը եւ դրան կից մյուս կառույցները եղել են իշխանական նստավայր: Հնավայրի տարածքը համեմատաբար լավ է պահպանված, ինչը հիմք է հանդիսանում հնագիտական հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Հավելյալ պեղումների արդյունքում կարող են հայտնաբերվել մինչեւ Քարե դարին հասնող հնություններ: «Եթե մենք նախնական տվյալներով ժամանակագրենք  մեր այդ համալիրները, մենք կարող ենք խոսել բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանից մինչեւ միջնադար ընկած մի ամբողջ պատմահնագիտական միջավայրի մասին: Բրոնզ-երկաթե դարաշրջանի սկսած մինչեւ միջնադար: Խոսքը երեք հազար տարվա մասին է: Նախնական: Կարող է ավելի վաղ լինել, որովհետեւ այնտեղ կա մի քարայր, որտեղ չի բացառվում, որ պալեոլիթյան կամ քարեդարյան հնագիտական արտեֆակտեր գտնվեն», — նշում է հնագիտական արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը:

Միրիկ ամրոցը, որի մասին խոսում է հնագետը, Արցախի Քաշաթաղի շրջանում է: Գորիսից ուղիղ գծով 21 կիլոմետր հյուսիս,: Այս եւ Արցախի բազմաթիվ այլ ամրոցներ ու հնավայրեր հետազոտողները հայտնաբերել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Google Maps / Google Earth ծրագրերի միջոցով:

Մասնագետների խոսքով, միշտ չէ, որ արբանյակային լուսանկարների միջոցով հայտնաբերվածներն իրոք ամրոց կամ հնավայր են լինում, սակայն հավանականությունը  շատ մեծ է: Նախնական հետաքրքրություն ներկայացնող ամեն հինգ վայրից չորսը հաստատվել է որպես հետագա ուսումնասիրության առարկա:

Միրիկի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ այնտեղ ոչ միայն ամրոցի, այլեւ բլրի գագաթին կառուցված տաճարի, քաղաքային բնակավայրի ու դամբարանադաշտի մնացորդներ կան: Դրանցից տաճար բարձրացող ճանապարհը հնագետներին զարմացրել է իր մասշտաբներով: «Որն է այդ աստիճանավանդակի հետաքրքրությունը` ամբողջը քարաշեն է՝ մինչեւ 2-2.5 մետր կողային պատերով, 8 մետր լայնությամբ այդ աստիճանավանդակը բարձրանում է վերեւ: Այդ ամբողջը մարդիկ շարել են քարերից, չոր շարվածքով: Այդքան քար կտրել, հավաքել, բերել, շարել իրար վրա … դա հեշտ գործ չէ: Սա ինչ-որ ցեղային միության ցեղապետի, տեղային իշխանիկի գործ չէ: Սա պետական մակարդակի կազմակերպվածության արտացոլում է», — ներկայացնում է հնագետ Գագիկ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP