Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ռոբոտն աշխատանքի է անցել պետական հաստատությունում: Ինչպես հայտնում է Al Sabq պարբերականը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցն աշխատանքային հավաստագիրը ստացել է անձամբ կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ենթակայության տակ էլ աշխատելու է:
«Շնորհակալ եմ այդ պատվին արժանացնելու համար: Խոստանում եմ լինել օրինակ մյուս աշխատակիցներին», – ասել է ռոբոտը՝ դիմելով նախարարին և արարողության ներկաններին:
Նշվում է, որ ռոբոտը ստեղծվել և ծրագրավորվել է սաուդցի մասնագետների կողմից: