17:42 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում Մեղրիում, փորձի փոխանակման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում:
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ դեկտեմբերի 17-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակը՝ այն դարձնելով տարածաշրջանային խոշոր ուսումնական կենտրոն: ԱԻ նախարարի պաշտոնակատարը առաջարկել է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև Սիրիայի և Իրանի մասնագետների՝ մասնավորապես սակրավորների, լեռնափրկարարների և ջրասուզակների համար:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը ծավալվում է Իրանի ներքին գործերի նախարարության և «Կարմիր մահիկի» ընկերության հետ համատեղ աշխատանքի միջոցով, և հույս է հայտնել, որ նախանշված փոխգործակցությունը առավել կընդլայնվի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև բուժօգնության և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:
Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն անդրադարձել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին՝ նշելով, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները հաճախ խնդիրների են հանդիպում այս ճանապարհին: Դեսպանն առաջարկել է ճանապարհի անբարեկարգ հատվածներում տեղակայել փրկարարական ջոկատների հենակետեր՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններ իրականացնելու համար:
«Մեզ համար ընդունելի է Ձեր առաջարկը: Կմտածենք, և եթե հնարավոր լինի, ճանապարհի այն հատվածներում, որտեղ բնակչություն չկա, որպես մեկնարկ կփորձենք զբոսաշրջային սեզոնների համար ապահովել հենակետերով: Հանձնարարել եմ Սյունիքի մարզային վարչությունում աշխատանքի ընդունել պարսկերեն իմացող փրկարարների՝ առնվազն 3 հոգու, որպեսզի յուրաքանչյուր հերթապահության ժամանակ տեղում աշխատող մասնագետ ունենանք: Բացի դրանից՝ առաջարկում եմ Մեղրիով Հայաստան ժամանողներին փոխանցել ԱԻՆ-ի 911 հեռախոսահամարը. հարկ եղած դեպքում մեր փրկարարները կհասնեն օգնության»,- ասել է Ցոլակյանը:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ իր հանձնարարականով մինչև դեկտեմբերի 27-ը Սյունիքի մարզի Գորայք համայնքի, ինչպես նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ և Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրերի վրա կստեղծվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներին անվտանգ տարածք տեղափոխելու և հարկ եղած դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...