Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել

13:20 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիների հետ, հայտնեց, որ իրենք դիրքորոշումների տարբերություն չունեն:

«Մենք հայտարարել ենք, վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, հիմնավորումներով պատրաստում ենք բողոքը, ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան»,- ասաց նա:

Դավթյանը տեղեկացրեց` օրենքը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում, այսինքն` դատարանը երրորդ օրը կնշանակի նիստ, այդ նիստի ընթացքում կստուգվի ակտի հիմնավորվածությունը, օրինականությունը, բողոք ներկայացնող դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն հիմնավորումները:

Գլխավոր դատախազը հայտնեց, որ դատարանը հիմնականում իր որոշման փաստարկները պայմանավորել է Մանվել Գրիգորյանի հիվանդությամբ, ըստ էության, ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, տեսել է հիմքեր, բայց գտել է, որ գրավը տվյալ դեպքում կարող է փոխարինել կալանքին, որի հետ իրենք համաձայն չեն:

  1. «Այդ փաստարկի հետ մենք չենք համաձայնում, գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որ անհամատեղելի լինեն կյանքի հետ: Այն հիվանդությունները, որոնցով նա տառապում է, դրանց համատեղելիությունը պարզելու համար նշանակված է փորձաքննություն, դրա եզրակացությունը չկա: Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, հանրությունը դատախազությունից իր պահանջի հստակ պատասխանը ստացավ»,- ասաց Դավթյանը:

Հարցին` հնարավո՞ր է հանրային ճնշման ներքո դատարանը ավելի արագ քննի գործը և որոշում կայացնի, Դավթյանն արձագանքեց, որ դատարանն անկախ է, դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Իսկ այն, որ գործը հնչեղ է, Գլխավոր դատախազի խոսքով, կարող է հիմք լինել, որ նիստը արագ իրականացվի: Դավթյանը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել:

Ցուցարարները որոշեցին ակցիան շարունակել, պահանջել Գրիգորյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP