18:48 22.12.2018
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված են 100-ից ավելի ոստիկանները, որոնց հանձնարարված է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին թույլ չտալ մտնել եկեղեցու տարածք, որովհետև այնտեղ ժամերգություն է:
Նշենք, որ նախաձեռնությունը մտադիր է այսօր հերթական ակցիան անցկացնել կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ոստիկանները վախենում են, որ ցուցարարները կարող են խանգարել ժամերգությունը:
Նշենք, որ ցուցարարները սկզբում 8-ն էին, հիմա նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 13-14-ի: Ու քանի որ ոստիկանությունը թույլ չի տալիս նրանց մտնել եկեղեցի, վերջիններս որոշել են խաչերթ կազմակերպել, քայլելով հասնել Հանրապետության հրապարակ՝ Աբովյան փողոցով, ապա նորից վերադառնալ եկեղեցու տարածք, երբ ժամերգությունն արդեն ավարտված կլինի:
13:31 01.11.2024
2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք2024-ին արձանագրվել է կարմրուկով վարակման 556 դեպք, նրանցից 335-ը երեխա է, 221-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ...
13:20 01.11.2024
Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարությունԱյսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։ Թեմայի վերաբերյալ Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Պատճառված […] ...
13:12 01.11.2024
Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ: 161 երեխաներից՝ 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 79-ը՝ Մարտունու ծննդատանը, 33-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
13:06 01.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […] ...
12:58 01.11.2024
Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետԿոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Այս կապակցությամբ աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին […] ...
12:42 01.11.2024
Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրիասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, […] ...