Քաղաքապետն անդրադարձել է Երևանի բյուջեի քննադատություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Քաղաքապետն անդրադարձել է Երևանի բյուջեի քննադատություններին

18:26 21.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել:

«Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը (խմբ.- Երևանի փոխքաղաքապետ) բացատրել է: Մենք ունեինք վարկ, որը սպասարկվել է, և հիմա մենք չունենք վարկ, որ սպասարկվում է Մետրոպոլիտենի հետ կապված, այդքանով նվազել է: Այսինքն՝ միայն այդ վարկով:

Կապված մյուս նվազումների մասին, երկու բառով ուզում եմ անդրադառնալ: Նույն աշխատանքը կատարվելու է, եթե ոչ ավելի, ուղղակի ավելի ցածր գներով: Մենք բացառելու ենք գումարների փոշիացումը, որովհետև մենք մինչև վերջ  գնալու ենք ր հասկանանք՝ ամեն լուման ոնց է ծախսվում, և եթե այդտեղ, կներեք այս բառի համար՝ արանքում, ինչ-որ մի համատիրություն կամ ինչ-որ մի ընկերություն ուզում է համայնքի հաշվին ինչ-որ գումար գրպանել, մենք դա թույլ չենք տա»,- ասել է քաղաքապետը:

Նա անդրադարձել է նաև արտասահմանյան գործուղումների մասով բյուջեով նախատեսված գումարներին, որոնք նախագծով ավելին են, քան նախորդ տարի: Մարությանն ասել է, որ ինքն անձամբ է հետևելու, թե այս կամ այն գործուղումն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

«Ես ամեն մի գործուղման համար առանձին նայելու եմ՝ դա պե՞տք է, թե՞ ոչ, և մեր անձնակազմը, այսինքն՝ փոխքաղաքապետը, նույնպես ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ուղարկելուց պետք է ապացուցի, որ սա անհրաժեշտ է մեր համայնքին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 02.04.2025

SHANTNEWS

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

11:49 02.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

11:40 02.04.2025

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

11:22 02.04.2025

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

11:14 02.04.2025

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...

BACK_TO_TOP