Վարկանիշային մրցաշարերում Միքայել Միքայելյանի հաղթանակն ուղեգիր է ապահովել դեպի Դահուկասպորտի աշխարհի առաջնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Վարկանիշային մրցաշարերում Միքայել Միքայելյանի հաղթանակն ուղեգիր է ապահովել դեպի Դահուկասպորտի աշխարհի առաջնություն

12:34 21.12.2018

Վարկանիշային մրցաշարերում հաղթանակը հայ դահուկորդի համար ապահովել է աշխարհի և Oլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում 8 վարկանիշային մրցաշարերից 3-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ևս մեկում՝ երրորդը: Սա հայկական դահուկային սպորտում բավական լավ արդյունք է համարվում՝ հաշվի առնելով այն, որ մեր մարզիկներն աշխարհի և Օլիմպիական խաղերից երբևէ մրցանակներով չեն վերադարձել: Վարկանիշային մրցաշարերը մարզիկների համար ստուգատես են: Դրանց ընթացքում որոշվում է աշխարհի առաջնությանը մասնակցող ուժեղագույն դահուկորդների խումբը: Վարկանիշային մրցաշարերում հաղթանակի առավելությունը մարզիկը համարում է այն, որ այդ մրցաշարերում անձնական արդյունքներն է գերազանցել:

«Ճիշտ է՝ կարևորությունն այնքան մեծ չէ, որքան աշխարհի առաջնությանը, բայց այս մրցաշարերն ինձ լավ հնարավորություն տվեցին բարելավելու իմ միավորները և հունվարի 20-30-ը Ֆինլանդիայում մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը հնարավորություն տվեցին իջեցնել միավորներս և ավելի լավ մեկնարկային դիրք ունենալ, ինչը շատ կարևոր է»,- Shantnews-ին ասել է Միքայել Միքայելյանը:

Դահուկային սպորտում միավորների հաշվարկը թվերի աճման կարգին հակառակ է. ինչքան ցածր են մարզիկի վարկանիշային միավորները, այնքան ուժեղ է նա համարվում: Իսկ որպեսզի վարկանիշային միավորները նվազեն, մարզումների ժամերն են ավելացնում: Օրական 4-5 ժամ, ամսական մինչև 1200 կիլոմետր դահուկային վազք:

Այսպիսին է Միքայելի մարզումների ծանրաբեռնվածությունը: Իսկ նպատակը դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելն է:

Երիտասարդների աշխարհի առաջնության լավագույն տասնյակում 8-րդ և 9-րդ հորիզոնականներ. սա Միքայելի ավագ եղբոր՝  Սերգեյ Միքայելյանի և Հայաստանի դահուկասպորտում ունեցած լավագույն արդյունքն է:

Եղբոր արդյունքին հասնել, անգամ գերազանցել: Սա դահուկորդների ընտանիքում ոչ թե մրցակցություն է, այլ ընտանեկան ավանդույթները պահպանելու նման մի բան,  առավել ևս, որ մարզիչները Միքայելի ծնողներն են:

«Մենք վարկանիշային մրցաշարերին մասնակցում ենք արդեն չորրորդ տարին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Միքայելը տարեցտարի բարելավում է իր արդյունքները»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Միքայելի մայրը` միևնույն ժամանակ նրա մարզիչ Ալլա Միքայելյանը:

Հաջողությունները ծնվում են մրցակցության արդյունքում: Միքայելյան ամուսիններն Աշոցքում այս գործառույթները ստանձնել են 10 տարի առաջ ու մինչև հիմա աշխատում են առանց կարգավիճակի: Մարզադպրոց չունեն: Պարզապես հավաքագրում ու պարապում են տարածաշրջանի բոլոր ցանկացող երեխաների հետ:

Այժմ Աշոցքի խմբակին մարզադպրոցի կարգավիճակ տալու հարցը Սպորտի նախարարության օրակարգում է: Աշոցքում, Եվրամիության աջակցությամբ, դահուկային մարզաբազա է կառուցվում: Շուտով այն շահագործելու են, ու հենց այդ շինությունն է, որ մարզիչը համարում է դահուկային սպորտն Աշոցքում զարգացնելու երաշխիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP