11:34 21.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված սովորական սոճենիներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են ներմուծման փաստաթղթերը։
Մասնավորապես՝
«Յունիվեբ» ընկերության կողմից 1000 հատ,
«Մեդվեդ» ՍՊԸ-ի կողմից 400 հատ,
Թումանյան Ա․Ռ․-ի կողմից 560 հատ,
Արշակյան Վ-ի կողմից 1000 հատ,
Վարդանյան Մ-ի կողմից 500 հատ
Բոլոր դեպքերում առկա են եղել Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրվածՖիտոսանիտարական հավաստագրեր։
Շրջայցերի ընթացքում տեղական ծառատեսակներ վաճառակետերում չեն հայտնաբերվել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվողշրջայցերը կկրեն շարունակական բնույթ։
16:12 12.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկմանըԱպրիլի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրություն-քննարկմանը: Միջոցառման բացման խոսքերով են հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնը: […] ...
16:00 12.04.2025
Լոռու մարզում հակահեղեղային աշխատանքներ են իրականացվումՀակահեղեղային աշխատանքներ են կատարվում Լոռու մարզի Դեբետ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետահուներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է մաքրման լայնածավալ աշխատանքներ: Նախորդ տարվա հեղեղումներից հետո կանխարգելիչ այս միջոցառումները խիստ կարևոր են: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:50 12.04.2025
Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։ ...
15:42 12.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
15:34 12.04.2025
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ ...
15:30 12.04.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: ...