Արթուր Վանեցյանը ներկայացրել է ԱԱԾ-ի վերջին ամիսների աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արթուր Վանեցյանը ներկայացրել է ԱԱԾ-ի վերջին ամիսների աշխատանքը

18:17 20.12.2018

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը:

«Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ քաղաքացիների անվտանգության ապահովման համակարգը գործել և գործում է անխափան:

ԱԱԾ տնօրենը նաև հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե ԱԱԾ որ ստորաբաժանումը ինչ աշխատանք է կատարել.

«2018 թվականին աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների արդյունքում արձանագրվել են մեր երկրի շահերի հետ առնչվող նոր դրսևորումներ և վտանգներ, դրանք ժամանակին ի հայտ են բերվել և գնահատվել, ստացել են թիրախային հակազդեցություն և չեզոքացվել: Այդ գործընթացում իր առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարել է ԱԱԾ հետախուզության դեպարտամենտը:

Հագեցած էր նաև հակահետախուզական դեպարտամենտի աշխատանքը՝ հակահետախույզները կանխել են Հայաստան  ապօրինի տարանցման և ապօրինի միգրացիայի տասնյակից ավելի դեպքեր, համապատասխան միջոցառումներ իրականացրել նախորդ տարվա համեմատ, ավելի քան կրկնակի աճ գրանցած անօրինական սահմանահատումների դեմ:

2018 թվականի մայիսից առ այսօր ԱԱԾ-ի ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից բացահայտվել է ՊՆ թիկունքային ապահովման, սպառազինության միջոցների մատակարարման, ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման և վերանորոգման ոլորտներում, զինծառայողների զորակոչի ապահովման, զինծառայողների սոցիալական ապահովության և այլ գործընթացներում առկա մի շարք կոռուպցիոն մեխանիզմներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, յուրացման մեխանիզմներ, որոնցով հարուցվել և քննվում է մոտ 70 քրեական գործ:

Բազմաթիվ անձինք, որոնց թվում՝ նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ենթարկվել են պատասխանատվության: Նշված նյութերի շրջանակներում ձեռք բերված տվյալները ցույց են տալիս, որ պետությանը հասցված նյութական վնասը կարող է հասնել  մեկ տասնյակ միլիարդ դրամի»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ բանակից գողացողը կրկնակի հանցագործ է, իսկ ԱԱԾ-ն անխնա ջրի երես է հանելու բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այդ արարքների հետ:

ԱԱԾ տնօրենը հիշեցրել է նաև ավելի քան 100 միավոր հրազենի և տասնյակ հազարավոր փամփուշտների ու այլ ռազմամթերքի հայտնաբերման հանգամանքի մասին: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ փաստերի առնչությամբ բերման են ենթարկվել կամ ձերբակալվել 130-ից ավելի անձինք, որոնց թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:

Ինչ վերաբերում է կիբերանվտանգության ապահովմանը, 2018 թվականի 11 ամիսների ընթացքում խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման և անօրինական միջամտության փորձ:

«Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի հասած համակարգային կոռուպցիայի, կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղված հանցագործությունների բացահայտման և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է Վանեցյանը՝ ընդգծելով, որ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան:

Ըստ ԱԱԾ տնօրենի՝ Ազգային անվտանգության ծառայության վարույթում առկա են ավելի քան 3 տասնյակ գործերով անհերքելի փաստական տվյալներ: Գործերի քննության արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ պետական բյուջեին, նախնական տվյալներով, պատճառվել է ավելի քան 20 մլրդ դրամի վնաս, բայց զգալի մասն արդեն վերականգնված է:

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նշված թվերը կարող են էապես աճել, քանի որ այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերով՝ Հաշվեքննիչ պալատի և ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության աշխատակիցների ներգրավմամբ, ստուգվում է մոտ 250 մլն դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ պատերազմ է հայտարարված կոռուպցիայի դեմ հայտարարված է պատերազմ, և մենք այդ ճակատում հասել ենք շոշափելի արդյունքների»,- հավելել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նաև վստահեցրել է, որ ԱԱԾ, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ այլևս թույլ չի տա, որ ստվերային, խմբակային կամ ինչ-որ մեկի անձնական շահերը հանգեցնեն պետական մասշտաբների կոռուպցիայի: Խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ՀՀ-ում կոռուպցիան անգամ ծիլ չտա, բայց և զերծ են մնալու այնպիսի վարքագծից, որը կարող է մեկնաբանվել որևէ մեկի իրավունքների ոտնահարում: Պատրաստ են քննարկելու այդ մսով ցանկացած ահազանգ:

Ինչ վերաբերում է Սահմանապահ զորքերի աշխատանքին, ապա անցնող տարում նրանց աշխատանքի շնորհիվ կանխվել կամ խափանվել է պետական սահմանի ռեժիմի և սահմանի հատման կանոնների խախտման 2000-ից ավելի փորձ: Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2400-ից ավելի իրավախախտներ:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

BACK_TO_TOP