Կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել. Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել. Սուրեն Պապիկյան

11:05 20.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին: Նա նշել է, որ կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել, ինչը կլինի միայն մեկ  բանի արդյունքում, երբ չենք ունենա երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևաններ:

«Պիտի տարանջատենք երկրաշարժին բնակարան կորցրածների և չկորցրածների խնդիրները: Դրա համար էլ երկրի վարչապետի պաշտոնակատարը մի քանի գերատեսչությունների հանձնարարական է տվել՝ ճշտել տնակների բնակիչների կարգավիճակները»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է Գյումրիի բյուջեն ավելացնելուն, Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ 2019 թվականին մարզերի դոտացիոն հատկացումները 2․8 մլրդ դրամով ավելացվելու են: Շիրակի մարզին բաժին կհասնի այս գումարի 10 տոկոսը, ինչը քիչ է:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը նշում է, որ Երևանի դոտացիայի չափը շատ մեծ է, և կարծում է, որ դրա մի մասը պետք է տրամադրվի մարզերի զարգացմանը: Բայց դրա համար պետք է քննարկումներ լինեն Երևանի քաղաքապետարանի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ: Լուծումն էլ պետք է լինի օրենսդրական ճանապարհով: Ըստ Սուրեն Պապիկյանի՝ մարզերում ներդրումների խնդիրը կարևոր է: Նա խոսել է Շիրակի մարզում ներդրումների խթանմանն ուղղված մեկ ձեռնարկի մասին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Շիրակի մարզպետարանի հետ համատեղ նախատեսում է առաջիկայում անցկացնել «Իմ քայլը հանուն Շիրակի» խորագրով գիտաժողով ու արտերկրից հրավիրել ներդրողների, ովքեր կցանկանան ներդրումներ կատարել Շիրակի մարզում: Նրանց կներկայացվեն մարզի տնտեսական հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP