19:30 19.12.2018
Երևանի 2019 թ. բյուջեի նախագծով «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսվել է 154,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում առկա սիզամարգերում ոռոգման ապահովման համար՝ հիմք ընդունելով սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման համար:
Ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ու ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգում ծրագրերով նախատեսվել է 4,031,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեի 3,661,000.0 հազ. դրամի դիմաց կամ 370,000.0 հազ. դրամով ավելի: Նախատեսված գումարից 3,284,000.0 հազ. դրամը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ներկայացված նպատակային հատկացումն է (սուբվենցիա)։
Եզրաքարերի վերանորոգում ծրագրով նախատեսվել է 52,250.0 հազ. դրամ` վթարված եզրաքարերի վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև քայքայված բետոնե եզրաքարերի վերականգնման համար, ինչն ավել է 2018 թվականի ճշտված ցուցանիշից 3,730.3 հազ. դրամով։
Հենապատերի վերանորոգում ծրագրով նախատեսվել է 94,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեից 4,500.0 հազ. դրամով ավել։ Հենապատերի ընտրությունը կատարվում է ըստ նրանց վթարայնության և վերանորոգման հրատապության աստիճանի։
Հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով նախատեսվել է 85,000.0 հազ. դրամ։ Ծրագրով նախատեսված ցուցանիշը պակաս է 2018 թվականի հաստատված բյուջեից 325,000.0 հազ. դրամով։
Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում ծրագրով նախատեսվել է 90,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի չափով և ուղղվելու է Երևան քաղաքի կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի սպասարկման աշխատանքների իրականացմանը:
Հրազդանի կիրճի բարեկարգում ծրագրով նախատեսվել է 2,000.0 հազ. դրամ՝ ընթացիկ տարվա համապատասխան ցուցանիշի չափով՝ Արաբկիր վարչական շրջանի մասով ընթացիկ բարեկարգման և մաքրման աշխատանքների համար։
Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ցուցանիշի չափով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մայթերի սալիկապատման աշխատանքներ։
Փողոցների պահպանում և շահագործում ծրագրով նախատեսվել է 68,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի բյուջեից 15,000.0 հազ. դրամով ավելի, որը հիմնականում ուղղվելու է Երևանի հիմնանորոգված փողոցների վթարված հատվածների վերականգնման, փողոցների միջնապատերի և այլ հատվածների ընթացիկ բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։
Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով նախատեսվել է 694,000.0 հազ. դրամ, որից 444,000.0 հազ. դրամն իրենից ներկայացնում է ՀՀ կառավարության 01.12.2016 թվականի N 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 655-Ա որոշումների հիման վրա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը որպես նվիրատվություն ձեռք բերած Երևան համայնքի կողմից ծառայությունների մատուցման համար կնքված «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման համար՝ ամսական 30.0 մլն դրամ հաստատուն գնով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 360.0 մլն դրամով, և «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման համար` ամսական 7.0 մլն դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ), կամ տարեկան 84.0 մլն դրամով, երկու նոր պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տարեկան ծախսերի հանրագումարը, իսկ 250,000.0 հազ. դրամը նախատեսվում է ավտոկայանատեղիների արդիական համակարգի ստեղծմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման համար։
Թեքահարթակների կառուցում և ավտոբուսներում թեքահարթակների ապահովում ծրագրերով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժման մատչելիություն ապահովելու նպատակով նախատեսվել է 100,000.0 հազ. դրամ։
Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում ծրագրով նախատեսվել է 192,350.0 հազ. դրամ, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և վարչական շրջանների փողոցներում տեղադրել նորաոճ նստարաններ, աղբամաններ, փողոցների ուղենիշեր, ծառաբների մետաղական ծածկույթներ, հայտարարությունների ցուցատախտակներ, տեղադրել քաղաքային նոր ինստալյացիաներ, այգիներում ավելացնել նստարանների քանակը, բակերում
տեղադրել զրուցարաններ, ինչպես նաև վերանորոգել նախորդ տարիներին տեղադրված նստարաններն ու աղբամանները։
Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայություն ծրագրով նախատեսվել է 602,201.9 հազ. դրամ որպես սուբսիդիա «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ին, որի ծրագրման հիմքում ընկած է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված նպատակային հատկացումը (սուբվենցիա)։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրերով (պատվիրակված լիազորություններ) նախատեսվել են ընդհանուր 2,440,317.8 հազ. դրամի ծրագրեր որպես պատվիրակված լիազորություն՝ հիմք ընդունելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ծրագրերը։
Զբոսաշրջության զարգացում ծրագրով նախատեսվել է 138,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված ցուցանիշից 83,000.0 հազ. դրամով ավելի՝ Երևան քաղաքի (այդ թվում՝ տեսարժան վայրերի) վերաբերյալ տեղեկատվական բուկլետների տպագրման և տարածման, Երևանը զբոսաշրջիկների համար ճանաչելի դարձնելուն ուղղված միջոցառումների, տեղեկատվական հարթակների, ինչպես նաև մարքեթինգային քաղաքականության իրականացման համար։
Դրոշների տեղադրում ծրագրով նախատեսվել է 45,000.0 հազ. դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը, սպասարկումը և նախատեսվել է 2018 թվականի հաստատված ցուցանիշի չափով։
Տոնական ձևավորում ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ տոնական օրերին Երևան քաղաքը պատշաճ ձևավորելու համար, ինչը հավասար է 2018 թվականի համար հաստատված ցուցանիշին։
Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրով նախատեսվել է 5,276,451.8 հազ. դրամ, որից՝ 5,246,451.8 հազ. դրամը Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ ձեռք բերելու համար, իսկ 20,000.0 հազ. դրամը ծրագրված է աղբամանների համար գրպանիկներ կառուցման նպատակով:
Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսվել է 352,136.5 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված ցուցանիշի չափով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան ընտրված օպերատորի միջոցով սպասարկել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղերը (խցանման մաքրում, ախտահանում), իրականացնել աղբամուղերի աղբընդունիչների վերանորոգումը, ինչպես նաև ապահովել վարչական շրջաններում հավաքված (լքված) շինարարական աղբի բարձումն ու տեղափոխումը:
Կանաչ տարածքների հիմնում և պահպանում ծրագրով նախատեսվել է 1,289,850.0 հազ. դրամ՝ 2018 թվականին նախատեսված ցուցանիշից 379,150.0 հազ. դրամով պակաս, որը ներառում է կանաչ տարածքների պահպանման ծառայությունների, նյութերի և ոռոգման ջրի արժեքի, ծառերի էտման ծառայության, տնկիների ձեռքբերման և քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերը:
Ախտահանման և միջատազերծման ծառայություններ ծրագրով նախատեսվել է 28,591.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում դեռատիզացիոն աշխատանքների կազմակերպման համար և ծրագրվել է 2018 թվականի ցուցանիշից 9,484.0 հազ. դրամով պակաս:
Հասարակական զուգարանների պահպանում և վերանորոգում ծրագրով նախատեսվել է 4,920.0 հազ. դրամ՝ պահպանման և մաքրման աշխատանքները կազմակերպելու համար։
Սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում ծրագրով նախատեսվել է 269,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեից 42,000,0 հազ. դրամով պակաս, ինչի շրջանակներում նախատեսվում է գազոնապատել և ծաղկապատել քաղաքի փողոցների, հրապարակների և քաղաքի մուտքերի շրջակայքը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ձեռք բերել ծաղկասածիլներ, սիզամարգերի ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ բուսահող և կարմիր ավազ, ինչպես նաև ապահովել տեղական մշտադալար տնկիների և սածիլների ձեռքբերումը՝ դրանով իսկ էապես ավելացնելով Երևան քաղաքի սիզամարգերի ծաղկապատ և կանաչապատ մակերեսները։
54. Թափառող կենդանիների վնասազերծում (ստերիլիզացիա) ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեից 64,602.2 հազ. դրամով պակաս՝ Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման խնդիրը կանոնակարգելու համար։
Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսվել է 20,000.0 հազ. դրամ, որից 15,000.0 հազ. դրամը այն ինքնակամ կառույցների քանդման համար, որոնք հնարավոր չէ իրականացնել կառուցապատողների հաշվին, իսկ 5,000.0 հազ. դրամը՝ Երևան քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...