13:52 19.12.2018
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։
«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ ակնարկելով, որ իր որոշմամբ՝ կողմ է արտահայտվել Զասի նշանակմանը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում։
ՀԱՊԿ անդամ պետության նախագահն ասել է, որ չի կարելի առանց գլխավոր քարտուղարի թողնել այնպիսի կարևոր ու պետքական կազմակերպություն, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։
Մինչ այս Զասին ընդունել է նաև Ղազախստանի և Տաջիկստանի նախագահներն ու նույնպես համաձայնություն են տվել նրա նշանակմանը այդ պաշտոնում։ Եթե հաշվի առնենք, որ Բելառուսն էլ հենց ինքն է առաջադրել Զասին այդ պաշտոնում, ապա նրա նշանակման համար մնում են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունները։ Այդ կապակցությամբ հայկական կողմին օրեր առաջ դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։
Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։
Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել է կազմակերպությունը ներքաղաքական խնդիրների մեջ, երբ առանց տեղեկացնելու որոշել է կալանավորել կազմակերպության գլխավոր քարտուղարին։
«Ես նրան ասացի, որ չեմ ընդունում, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,- Փաշինյանի հետ զրույցի մասին ասել է Լուկաշենկոն։
Նա նաև բացահայտել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների փակ քննարկման որոշ մանրամասներ։ Լուկաշենկոյի խոսքերով՝ և՛ ինքը, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները մեկ հարց են դրել Փաշինյանի առաջ՝ ինչո՞ւ նախապես չի խորհրդակցել իրենց հետ այդպիսի կարևոր որոշում ընդունելուց առաջ։
Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։
Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը շարունակաբար հետաձգվում է։
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...