«Անցումային արդարադատության» գործիքը դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար. Տարոն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

«Անցումային արդարադատության» գործիքը դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար. Տարոն Սիմոնյան

19:30 18.12.2018

տարոն սիմոնյան անցումային արդարադատություն

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին.

«Մեր գաղափարախոսության հիմնական քարը այն է՝ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է լինի մարդկանց երջանիկ դարձնելու արվեստի մեջ: Մենք հենց առաջին իսկ օրվանից նշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական համակարգի առողջացմամբ զբաղվել»:

Անդրադառնալով «անցումային արդարադատությանը»՝ Տարոն Սիմոնյանը նշեց, որ ցանկացած անգամ ամենադրական բանը կարելի է օգտագործել ի վնաս.

«Անցումային արդարադատության գործիքը որպես այդպիսին բավականին դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար, բայց ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ այդ գործիքը կարող են օգտագործել ի վնաս հաշտեցման:

Այդ պատճառով մենք պետք է բոլոր քաղաքական ուժերին, մարդկանց ընդհանուր, ճիշտ տեղեկատվություն տանք, թե ինչ է իրենից ներկայացնում «անցումային արդարադատությունը»: «Անցումային արդարադատությունն» արտակարգ դատարանների ստեղծումն է, որը մեր Սահմանադրությամբ արգելված է:

«Անցումային արդարադատությունը», եթե օգտագործվում է որպես հաշտեցման գործիք հակադիր բևեռներ ունեցող սոցիալական խմբերի միջև, խնդիրը այստեղ գործընթացի մեջ է, ոչ թե պարզապես գործիքի կամ դրա անվան մեջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:26 05.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

14:16 05.10.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […] ...

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

14:08 05.10.2024

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

Շաբաթ կեսգիշերից սկսած Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան 16 քաղաքի և բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը: Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 16 բնակավայրի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվել են մի շարք ռմբակոծությունների։ Իսրայելական հրետանին կրակ է բացել նաև լիբանանյան […] ...

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

14:00 05.10.2024

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով։ «Նրա նվաճումներն անհավանական են։ Նա 17 տարեկանում խաղում է «Բարսելոնայում» ու իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Նա ունի հրաշալի ապագա։ Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է»,- ասել է Ռյուդիգերը։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

13:52 05.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […] ...

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

13:45 05.10.2024

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […] ...

BACK_TO_TOP