Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու իմիջին. Մանվել Գրիգորյանի փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու իմիջին. Մանվել Գրիգորյանի փաստաբան

14:37 18.12.2018

«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել Եվրոպական դատարան, քանի որ այն իրավաչափ ընթացակարգ է, հատկապես, երբ ակնհայտ է ընտրովի արդարադատությունը:

Փաստաբանի խոսքերով՝ բացարձակ դատական ակտում չկա մի դրվագ, որ կալանքի հիմք կտա: Իշխանափոխության օրերի զարթոնքի հետ կապված արվեց հայտարարություն, որ իրավաչափ չէր, աղերս ուներ անմեղության կանխավարկածի հետ, և հասարակությունն այդ հայտարարության հիման վրա Մանվել Գրիգորյանին ընդունեց որպես բացասական կերպարի:

Ներկայացնելով գործի մանրամասները՝ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար. որպես վնաս՝ վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին: Այս քրգործի շրջանակներում ստուգումներ են սկսվել Գրիգորյանի և նրա մերձավորների ընկերություններում սկսած 1990-ական թվականներից:

«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերված ենթադրյալ խախտումները՝ վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները: Ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ: Պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք: Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, որ բացակայում են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, և նա մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: Պատասխան չունենք: Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է: Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաև նշեց, որ Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նրա խոսքերով՝ նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է, և երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետևությունը մեկն է՝ «Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում և դանդաղ մահացել»:

«Այն աստիճանի է հասել Մանվել Գրիգորյանին անօրինական կալանքի տակ պահելը, որ պաշտոնապես բարձրաձայնում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ փաստելով, որ Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Պատկերացրե՛ք, մարդուն կալանավորում են, շաքարը 7 է,  կախվածություն չի ունեցել ինսուլինից, 6 ամիս անց շաքարը 25 է, օրական 2 անգամ ընդունում է ինսուլիսի բարձր դոզա և ունի կախվածություն ինսուլինից»,- նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը:

Լևոն Բաղդասարյանը ընդգծեց, որ եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է և  իր քաղաքացուն ընտրովի դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը:

«Մենք չենք ասում՝ թող Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, մենք ասում ենք՝ կալանքի հիմքերը բացակայում են: Իսկ եթե հետագայում մեղքը կապացուցվի, թող օրենքի խստությամբ ենթարկվի պատասխանատվության»,- ասաց պաշտպանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

BACK_TO_TOP