Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

17:40 17.12.2018

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Սիրիայում առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունների, որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի: Այս մասին Կոնիայում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն:

 

«Մենք Սիրիայում կարող ենք սկսել (ռազմական գործողությունները-խմբ.) ցանկացած պահի: Մեր հսկայական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը:

Բացի դրանից՝ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել նման գործողության անցկացման գաղափարի վերաբերյալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանն իր խոսքն ավարտել է արդեն ավանդական արտահայտությամբ.

«Մենք կարող ենք ներխուժել առանց զգուշացման, հանկարծակի, մեկ գիշերում»:

Նման արտահայտություն նա արել էր նաև Սիրիայի ուղղությամբ կատարված ռազմական մյուս երկու գործողություններից առաջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար

19:30 08.04.2025

Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար

2025 թվականին Բելգիան Ուկրաինա կփոխանցի առաջին երկու F-16 կործանիչները՝ պահեստամասերի ապամոնտաժման համար, ևս երկուսը նախատեսվում է ուղարկել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիևում գտնվող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ ընդգծելով, որ հետագա մատակարարումները կախված են F-35 ստացող երկրի ժամկետներից։ «Մենք խոստացել ենք դառնալ F-16-ի հիմնական մատակարարը Ուկրաինայի համար: Մենք կպահենք մեր խոստումը․ մեր կողմից […] ...

Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու

19:23 08.04.2025

Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […] ...

Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ են

19:18 08.04.2025

Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ են

Չինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

19:08 08.04.2025

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին

Ապրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

19:00 08.04.2025

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

18:55 08.04.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...

BACK_TO_TOP