Աննա Հակոբյանն այցելել է Ժնևի հայկական Թոփալյան վարժարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանն այցելել է Ժնևի հայկական Թոփալյան վարժարան

14:57 17.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր: Աննա Հակոբյանին պատմել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, այն դժվարությունները, որոնց միջոցով անցել է համայնքը մինչ բացումը և այն խորհուրդը, որ կրում է հուշահամալիրը: Աննա Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար և խոստովանել, որ տպավորված է հուշահամալիրից, քանի որ այն առանձնանում է իր տեսակով, դիզայնով և պատմությամբ:

Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին: Վարժարանի տնօրեն, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը ներկայացրել է հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը՝ հավելելով, որ ոչ միայն Ժնևի այլև հարևան Ֆրանսիայի մի շարք քաղաքների հայ մանուկները վարժարանի շնորհիվ սովորում են մայրենի լեզվով գրել և կարդալ:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ վարժարանը կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ հայ մանուկներին սովորեցնում է մայրենի լեզու և կապում հայրենիքի հետ:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպանատուն, ծանոթացել դեսպանատան առօրյային:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնևում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումների, Հայաստանում կնոջ դերի բարձրացման, ինչպես նաև իր գործունեության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP