12:52 17.12.2018
Դեկտեմբերի 16-ին «Ներուժ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կառավարության անդամները, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և այլք:
Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կարևորեց «Ներուժ» ծրագրի իրագործումը Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նա մասնավորապես նշեց.
«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ «Ներուժ» ծրագիրն առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի և սփյուռքի միջև գործակցության համատեքստում: Մեր պատկերացմամբ՝ սա Հայաստան-Սփյուռք գործակցության փիլիսոփայության սկիզբն է, առաջին քայլն է: Սա ստեղծարար ու նորարար միտք ունեցող սփյուռքահայերի համար է, որ երիտասարդները կարողանան բնակություն հաստատել Հայաստանում, կյանքի կոչել իրենց բիզնես-գաղափարները, և սա առաջին քայլն է ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու համար»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր ելույթում նշեց, որ կառավարության հիմնական նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն է։
««Ներուժ»-ը հիմք է դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության։ Առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում և լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն Ավստրալիայից մինչև Նիդեռլանդներ, ԱՄՆ-ից մինչև Չինաստան տարածքում սփռված 27 երկրների 71 ստարտափներին։ Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Ներկաներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին նաև IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Նրանք ընդգծեցին, որ գալիք օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի ստարտափային էկոհամակարգին, նրա յուրահատկություններին և առկա հնարավորություններին, քննարկումներ կունենան իրենց ոլորտում հաջողությունների հասած մասնագետների հետ և կծանոթանան բազում հաջողակ ստարտափերների հետ։
«Ներուժ»-ի գործընկերներ են FAST և IDeA հիմնադրամներ, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Հայ-ռուսական համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և այլն:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...