Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ

11:18 17.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:

Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և տիկնոջը՝ Հյուգեթ Գաբրաշին: Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, ով նաև Ժնևի հայկական դպրոցի տնօրենն է, Ճարտարապետ Իռմա Ավագյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը:

Հանդիպմանը շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում: «Ֆրանսիական ասացվածք կա, ըստ որի, լավ սկսած բարեգործությունը ինքնըստինքյան է լինում: Ժնևում գործող հայկական հիմնադրամները միասնական են, և միշտ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Դրանով է պայմանավորված շվեյցարահայ համայնքի ուժեղ լինելը»,- ասել է Վահե Գաբրաշը:  Րաֆֆի Գարիբյանն էլ նշել է, որ ընդունված է կարծիք է, որ սփյուռքը անհրաժեշտ է Հայաստանին, «բայց սփյուռքը հենց Հայաստանի մեջ պետք է գործի, և հենց դա է պատճառը, որ դիմել եմ և ստացել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել է Րաֆֆի Գարիբյանը՝ հավելելով, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ոգևորվել է և որոշել, որ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր և իր գործունեությունը ծավալի նաև հայրենիքում:

Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուռքահայ մեծ բարերար, «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը՝ Մոգջան Պողոսյանին: Հանդիպմանը ներկա էին գործարար Մարկ Ավակյանը, «Ավակյան գորգեր» գործարանի սեփականատեր Հակոբ Ավակյանը, արտիստ Պիեռ Քուքճյանը: Դեկտեմբերի 15-ին Աննա Հակոբյանը այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը հյուրընկալել է Թալին Ավագյանի տանը, հանդիպել ՀԲԸՄ Շվեյցարիայի կոմիտեի կանանց:

Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով ներկաներին համայնքում ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին տասնյակ տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցելու համար, Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվում ինչպիսի ծրագրեր են իրականացվել և հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP