16:47 16.12.2018
Թուրքիայի նոր մտադրությունների հետ կապված՝ Եվրոպական միությունն այդ երկրին կոչ է արել ռազմական նոր գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ, ինչի մասին ակնարկել էր Թուրքիայի նախագահը։ Համապատասխան հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«Հուսով ենք ՝ թուրքական իշխանությունները զերծ կմնանան միակողմանի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին կամ Սիրիայում հավելյալ անկայունության վտանգ ստեղծել», – հայտնել է Մոգերինին։
Խոսքը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրենք պատրաստվում են Սիրիայի հյուսիսային Մանբիջ բնակավայրի ուղղությամբ ռազմական նոր գործողություններ սկսել՝ այնտեղից քրդական զինված խմբերին հեռացնելու համար։
Պատճառն այն է, որ այդ քրդական խմբերը, ըստ թուրքական կողմի, համագործակցում են սահմանի մյուս՝ թուրքական կողմում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված կազմակերպության հետ, որն էլ իր հերթին պայքարում է Թուրքիայի ուժային կառույցների դեմ ու այդ երկրի տարածքում համարվում է ահաբեկչական խմբավորում։
19:30 08.04.2025
Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար2025 թվականին Բելգիան Ուկրաինա կփոխանցի առաջին երկու F-16 կործանիչները՝ պահեստամասերի ապամոնտաժման համար, ևս երկուսը նախատեսվում է ուղարկել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիևում գտնվող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ ընդգծելով, որ հետագա մատակարարումները կախված են F-35 ստացող երկրի ժամկետներից։ «Մենք խոստացել ենք դառնալ F-16-ի հիմնական մատակարարը Ուկրաինայի համար: Մենք կպահենք մեր խոստումը․ մեր կողմից […] ...
19:23 08.04.2025
Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […] ...
19:18 08.04.2025
Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ ենՉինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...
19:08 08.04.2025
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման ԴալլաքյանինԱպրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...
19:00 08.04.2025
Հայաստանի սուպերգավաթի մրցավարներըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...
18:55 08.04.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...