Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ 10 մլն դրամի իրերը թողել ու փախել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+14.09 oC

Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ 10 մլն դրամի իրերը թողել ու փախել են

12:41 16.12.2018

Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ տեխնիկական միջոցի, նախնական տվյալներով՝ երկաթե լինգի օգությամբ, բացել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող հագուստի և այլ իրերի խանութի դռներն ու մտել ներս։

Գողացված ապրանքը՝ ժամացույցները, թևնոցները, բջջային հեռախոսների պատյանները, կոշիկներն ու հագուստեղենը հանել են ու դալանով տարել շենքի հետնամաս։ Խանութից գողացել էին ընդհանուր՝ 10 մլն դրամ արժողությամբ իրեր։

Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ երիտասարդները թողել են գողացված իրերն ու տարբեր ուղղություններով դիմել փախուստի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք

13:31 01.11.2024

2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք

2024-ին արձանագրվել է կարմրուկով վարակման 556 դեպք, նրանցից 335-ը երեխա է, 221-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ...

Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն

13:20 01.11.2024

Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն

Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։ Թեմայի վերաբերյալ Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Պատճառված […] ...

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա

13:12 01.11.2024

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա

2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ: 161 երեխաներից՝ 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 79-ը՝ Մարտունու ծննդատանը, 33-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:06 01.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […] ...

Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ

12:58 01.11.2024

Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Այս կապակցությամբ աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին […] ...

Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը

12:42 01.11.2024

Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրիասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, […] ...

BACK_TO_TOP