21:32 15.12.2018
Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար:
Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու փոխարեն հավաքվել էին ուսուցչանոցում, գործադուլ էին հայտարարել ու աշակերտներին տուն ուղարկել, իսկ դժգորհության պատճառը, ըստ մանկավարժների, խտրական վերաբերմունքն է նույն բուհի երկու կրթական հաստատությունների միջև:
«Եթե մենք նույն կառույցում ենք աշխատում, ուրեմն պետք է ստանանք նույն պարգևավճարը, ինչ ստանում են ինստիտուտում»,- դժգոհել է ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Նունե Սարգսյանը:
«Ինչո՞ւ է նույն հիմնարկի մի մասը ստանում պարգևավճարը 100 տոկոսի չափով, մյուս մասին տալիս են ինչ-որ սիմվոլիկ գումար»,- մանկավարժական հանրույթի զայրույթն է արտահայտել ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Աշոտ Դավինյանը:
Իսկ սիմվոլիկ գումարը ավագ դպրոցի ուսուցիչների համար սահմանվել է 40 հազար դրամ: Գիտխորհուրդն է նման որոշում կայացրել: Իսկ, թե ինչու է տարբերակում դրվել դասախոսների ու մանկավարժների միջև, այս հարցի պատասխանը գործադուլ հայտարարած ուսուցիչների հետ հանդիպման եկած հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ չեն ունեցել: Միայն նշել են , որ բուհը ֆինանսական խնդիրներ ունի: Մանկավարժները դա հիմնավոր պատճառ չեն համարել:
«Եթե ունենք ֆինանսական խնդիր, ասեք մենք մտնենք էդ դրության մեջ, բայց թող բոլորին հավասար, ենթադրենք 70-80 հազար դրամ տրամադրեն, ոչ թե տարբերակեն»,- բացատրություն է պահանջել ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Մելինե Խաչատրյանը:
«Եթե տարեվերջին տրվում է էդ պարգևավճարը, ուրեմն դրա համար կան միջոցներ, հիմա մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է երկու ստորաբաժանումներից մեկի համար ֆինանսական միջոցները բավարար լինեն, մյուսի համար ՝ ոչ»,- զարմացել է ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Նարինե Եղիազարյանը:
Հոգաբարձուների խորհրդի անդամների գործառույթները սահմանափակվեցին միայն խնդիրն արձանագրելով: Այն քննարկման են դնելու առաջիկա նիստի ընթացքում։ Մանկավարժներն էլ ներկայացրին, որ ըստ էության, այս հարցի կարգավորումը արհմիության պարտականությունն էր, ու երբևէ արհմիությունը իրենց շահերը չի պաշտպանել: Մանկավարժներն ու ավագ դպրոցի արհմիության նախագահը որոշում են կայացրել ու դիմումներով այդ կառույցի անդամակցությունից հրաժարվել։
Շիրակի պետական համալսարանում գործադուլը շարունակվելու է նաև երկուշաբթի: Այդ օրը դպրոցի հանրույթի հետ հանդիպելու պատրաստակամություն արդեն հայտնել են բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու կրթության ու գիտության նախարարի տեղակալը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...