«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից երկուսը ոստիկանության բաժնում են, ընթանում է հետաքննություն. պարզաբանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից երկուսը ոստիկանության բաժնում են, ընթանում է հետաքննություն. պարզաբանում

18:57 15.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ:

Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը:

Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին: Հետաքննություն է կատարվում:

Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում: Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասրակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է:

Ակցիայի մասնակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից:
Հորդորում ենք միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում»:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ միջադեպ է տեղի ունեցել Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի և ցուցարարների միջև:

Ավելի վաղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները հավաքվել էին ՀՀ ոստիկանության շենքի մոտ և պահանջել Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

BACK_TO_TOP