Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

17:36 14.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:

Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ հայտնաբերված՝ պայմանագրային չկատարված պարտավորությունների ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 700 միլիոն  ՀՀ դրամ, իսկ  ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

Նկատի ունենալով, որ նշված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները առերևույթ վկայում են  ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազների կողմից։

Բացի վերը նշված երկու դեպքից ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է նաև, որ միևնույն տեխնիկական միջոցի տարբեր մասերի վերանորոգման համար 2013-2015թթ․ նույն կազմակերպության հետ կնքվել են 3 պայմանագրեր: Դրանց շրջանակներում, որպես  ծառայության գումար, վճարվել է 220.000.000 ՀՀ դրամ, և վերանորոգման համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 58.000.000 ՀՀ դրամ, սակայն, նշված տեխնիկական միջոցը մինչ օրս գտնվում է անսարք վիճակում և պիտանի չէ շահագործման համար։

Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ  Ընկերությունը  ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2015թ. մայիսի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում միայն ստանալով ընդհանուր 120․000․000 ՀՀ դրամի չափով կանխավճար, շուրջ 3 տարի չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել Ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու կամ սահմանված ընթացակարգով պայմանագրի էական պայմանի խախտման հիմքով լուծարման գործընթաց նախաձեռնելու, վճարված կանխավճարը հետ ստանալու և հաշվարկված տույժերը գանձելու ուղղությամբ, ինչը, կանխավճարի վճարման պայմաններում, բավարար հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների գնման պլանավորման, պետական ֆինանսական միջոցների օգտագործման  արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև վերը նշված ծառայությունների գնման անհրաժեշտությունը։

Վերոհիշյալ փաստերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:

Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

BACK_TO_TOP