23:41 14.12.2018
Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել երկու անչափահասների, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ուղևորն առաջին բուժօգնություն է ստացել և դուրս գրվել։
«ՈւԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը ՝ 36 ամյա Չապլին Մարտիրոսյանը, չի տուժել: Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը՝ 14-ամյա Սեյրան Արշակյանը, Արթիկի բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», ապա՝ Երևան։ Արթիկի թիվ 6 դպրոցի տնօրենի խոսքերով՝ վթարից տուժած մյուս տղան ՝ Արմեն Նահապետյանը, լուրջ վնասվածքներ չի ստացել, հիվանդանոց չի դիմել, այժմ գտնվում է տանը:
Իսկ տուժած Սեյրան Արշակյանի մայրը՝ Նունե Արշակյանը, փոխանցեց, որ իր տղան այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են թոքի և արցունքագեղձի պատռվածքներ, կողոսկրի ու ուսահոդի կոտրվածքներ:
«Տղայիս մոտ ախտորոշվել է նաև ուղեղի ցնցում և հիշողութայն կորուստ: Իր հետ կատարվածը չի կարողանում հիշել: Դեռ հետազոտվում է, երբ հիվանդասենյակ տեղափոխվի ուսի կոտրվածքի շրջանում կտեղադրվեն շինաներ»,- նշել է Սեյրան Արշակյանի մայրը՝ Նունե Արշակյանը։
18:18 28.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...