Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, բայց շարունակում է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում պնդել իր ներկայացուցչի թեկնածությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, բայց շարունակում է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում պնդել իր ներկայացուցչի թեկնածությունը

15:43 14.12.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։ ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել է կազմակերպությունը ներքաղաքական խնդիրների մեջ, երբ առանց տեղեկացնելու որոշել է կալանավորել կազմակերպության գլխավոր քարտուղարին։

«Ես նրան ասացի, որ չեմ ընդունում, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,- Փաշինյանի հետ զրույցի մասին ասել է Լուկաշենկոն։

Նա նաև բացահայտել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների փակ քննարկման որոշ մանրամասներ։ Լուկաշենկոյի խոսքերով՝ և՛ ինքը, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները մեկ հարց են դրել Փաշինյանի առաջ՝ ինչո՞ւ նախապես չի խորհրդակցել իրենց հետ այդպիսի կարևոր որոշում ընդունելուց առաջ։

Բելառուսի նախագահը, սակայն, նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների խորհրդի նիստը շատ թեժ է եղել, ու վերջում բոլորը բոլորից ներողություն են խնդրել, թեև լրատվամիջոցներում դա այլ կերպ է ներկայացվել։

«Ես Նիկոլից ներողություն խնդրեցի (Նիկոլ Փաշինյան – խմբ)՝ այն բանի համար, որ տարբեր պատճառներով հարձակվել եմ նրա վրա։ Պուտինը ներողություն է խնդրել բոլորից։ Այնտեղ այնպիսի շփոթ էր։ Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել։ Եվ դա իրոք եղել է։ Մենք բոլորս բոլորիցս ներողություն ենք խնդրել այդ նիստի ժամանակ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP