Ի՜նչ եք վախենում բելառուսներից․ Լուկաշենկոն ԶԼՄ-ների միջոցով դիմել է հայկական կողմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+16.09 oC

Ի՜նչ եք վախենում բելառուսներից․ Լուկաշենկոն ԶԼՄ-ների միջոցով դիմել է հայկական կողմին

15:30 14.12.2018

Լուկաշենկո

«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»,- այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է այն իրավիճակը, որ տիրում է վերջին ամիսներին այդ կազմակերպությունում։

Նա հայտարարել է, որ Հայաստանն է կազմակերպությանը այս վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Լուկաշենկոն նշել է, որ ինքը հայկական կողմի առաջարկած «թոշակառուի» փոխարեն առաջարկել է երիտասարդ գեներալի, որը կարող է բարձրացնել կազմակերպության հեղինակությունը, և այդ գեներալին՝ Ստանիսլավ Զասին, ուղարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպելու։

«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. ԿԸՀ

18:26 02.04.2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։ Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական […] ...

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

18:19 02.04.2025

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ […] ...

Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած էլեկտրամոբիլներով. վարչապետ

18:14 02.04.2025

Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած էլեկտրամոբիլներով. վարչապետ

Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

53-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող թմրամիջոց

18:07 02.04.2025

53-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող թմրամիջոց

Մարտի 27-ին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան համայնքի բնակիչ 53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահում: Նշված վայր մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 16,01 գրամ խիմկա տեսակի թմրամիջոցով տարա և կաթուցիչներ: […] ...

SHANTNEWS

18:00 02.04.2025

SHANTNEWS

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

17:55 02.04.2025

Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանել

Իրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են սուզանավ, որում եղել է գրեթե 6,5 տոննա կոկաին, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից (պատկանում է Պորտուգալիային) 900 կմ դեպի հարավ։ Դրան մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության […] ...

BACK_TO_TOP