Նվիրատուների մասնակցության ցուցանիշը . «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփել է դրամահավաքի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Նվիրատուների մասնակցության ցուցանիշը . «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփել է դրամահավաքի արդյունքները

15:01 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թ. դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո, ինչի շնորհիվ նոյեմբերի 22-ին հավաքագրված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարը մեկ ամսվա ընթացքում ավելացել է»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Վերջնարդյունքում, ի մի բերելով մինչ մարաթոնը  տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները, դրան գումարելով Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի նվիրատվությունները` հիմնադրամը 2018թ.-ին գրանցել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլար հանգանակություն:

«Այս տարի բավական մեծ էր նվիրատուների մասնակցության ցուցանիշը. ԱՄՆ-ում մոտ 20 տոկոսով աճել էր զանգահարողների թիվը, Հայաստանում sms հաղորդագրությամբ նվիրատվություն անողների թիվն աճել է երեք անգամ, օնլայն նվիրատուների թիվը ևս աճել է՝ 17-ից դառնալով 170: Նվիրատուների ներգրավումը մեծացնելու համար տարվա ընթացքում նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ՝ այդ թվում հեռախոսային հավելվածի գործածումը»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն Արցախի գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: Արդեն 13 խորքային հոր է փորվել: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տներում օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում. ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում Արցախում արևային էներգիայով կապահովվի 251 օբյեկտ՝ հանրային նշանակության հաստատություն կամ սոցիալապես անապահով ընտանիք:

«Արցախը Սփյուռքի համար միշտ նախապատվություն է եղել, և կարևոր է Արցախում ենթակառուցվածքների շարունակականությունը ապահովելը, սակայն փորձում ենք Հայաստանում նաև գործունեությունը ավելի մեծացնել: Այս տարի, օրինակ, բարերարներ ունենք, որ որոշել են Գյումրիում ռոբոտաշինության երկու դասարան ստեղծել, կդրվի տեղեկատվական ոլորտի սթարթափերի ֆինանսավորման ծրագիրը և այլն»,- ասաց Հայկակ Արշամյանը:

Հիմնանորոգվելու է նաև Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը: Արդեն իսկ պայմանավորվածության է ձեռք բերվել Տավուշի մարզի ևս 170 ընտանիքի ապահովել արևային էներգիայով, Microsoft ընկերության հետ համատեղ Հայաստանի բոլոր դպրոցները կապահովվեն համակարգչային անհրաժեշտ ծրագրերով:

Հիշեցնենք, որ այս տարի հիմնադրամի երևանյան գրասենյակում նվիրատվություններ էր կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1.5 մլն դրամ, որից 1 մլն դրամը` վարչապետի ֆոնդից, 500 000 դրամն էլ` վարչապետի անունից: Նախագահ Արմեն Սարգսյանը նվիրաբերել էր իր կես տարվա աշխատավարձը: Իր և ԱԱԾ աշխատակիցների անունից հանգանակություն էր արել Արթուր Վանեցյանը՝ 9 527 400 դրամ, Վանեցյասնը նվիրաբերել էր իր մեկ ամսվա աշխատավարձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP