Անմահություն փնտրելու ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Անմահություն փնտրելու ճանապարհին

08:30 15.12.2018

Դանիացի գիտնականները կարծում են, որ 2000թ․-ից հետո ծնվածները կարող են ապրել 100 տարի և ավելի: Ընդ որում, հասուն տարիքում նրանք շատ ավելի երիատսարդ տեսք են ունենալու և ավելի առողջ են լինելու, քան այժմյան տարեցները: Բանն այն է, որ անընդհատ զարգացող գիտությունն ու բժշկությունն առաջիկա 100-ամյակում կարող են արմատապես դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Ահա թե ինչպես.

Քայլ 1. Ֆուլլերոններ

Այս  տարվա գարնանը  ռուս  գիտնականների մի մեծ խումբ Մոսկվայում կարողացավ կարճ ժամանակով ֆուլլերոնների միջոցով երիտասարդացնել  կենդանի բջիջներ:
Ֆուլլերոնները  ածխածին պարունակող նյութեր են, որոնք բնության մեջ հանդիպում են միայն երկնաքարերի ու տիեզերական միգամածությունների մեջ: Գիտնականները միշտ համոզված են եղել, որ ֆուլլերոնները հակաօքսիդանտային ազդեցություն ունեն, քանի որ  հեղուկներում դրանք ակտիվ միանում են թթվածնի հետ: Փորձերը հաջող ավարտվեցին: Ֆուլլերոնները սկսեցին չեզոքացնել ակտիվ թթվածինը: Բայց հակաօքսիդանտային ազդեցությունը տևեց 48 ժամ: Դա նշանակում է, որ փորձերը պետք է շարունակել և հասնել այն արդյունքին, որ ֆուլլերոնի ազդեցությունն ավելի երկար տևի:

Քայլ 2. Գինի և շոկոլադ

Ավելի երկարատև արդյունքի  են հասել Մեծ Բրիտանիայի գիտնականները: Նրանք պարզել են, որ մարդկային օրգանիզմի բջիջների վրա դրական ազդեցություն է ունենում ռեսվերատրոլը: Այն պարունակվում է սև խաղողի, կարմիր գինու, սև հաղարջի և մուգ շոկոլադի մեջ:
Փորձի արդյունքում՝ ծերացող բջիջները նկատելի երիտասարդացել են: Բանն այն է, որ ռեսվերատրոլը կարողանում է վերականգնել բջիջների բաժանման պրոցեսը և երկարացնում է քրոմոսոմների վերջնամասերը, որոնց կարճացումն ուղղակի կապ ունի ծերացման հետ: Այժմ  գիտնականների խնդիրն է ռեսվերատրոլ պարունակող դեղամիջոցներ ստեղծել, քանի որ գինու և մյուս մթերքների մեջ դրանց  քանակը  շատ չէ։

Քայլ 3 .Ծրագրավորել բջիջներ

Ամերիկացի գիտնականները փորձում են երկարացնել քրոմոսոմների այն վերջավորությունները, որոնք «պատասխանատու» են օրգանիզմի ծերացման համար: Նրանք փորձում են այնպիսի նյութեր ներարկել օրգանիզմ, որ տելոմերները՝ այսինքն քրոմոսոմների վերջավորությունները չկարճանան, և անգամ երկարեն: Նրանք 3 փուլով 48 ժամը մեկ ցողունային բջիջներ պարունակող հատուկ ֆերմենտ են ներարկել այնպիսի գենետիկ հիվանդների, ովքեր ի ծնե ԴՆԹ դեֆեկտ ունեն՝  ծնվել են արդեն կարճ քրոմոսոմներով: Արդյունքը եղել է ակնհայտ տեսանելի՝  քրոմոսոմները երկարել  են:

Քայլ 4. Կապույտ և երիտասարդ

 ԱՄՆ Մերիլենդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են , որ մարդկային բջիջները հնարավոր է երիտասարդացնել մեթիլենային  կապույտ  (Methylenum coeruleum) քիմիական  նյութի  շնորհիվ: Այն օգտագործվում է բամբակ և մետաքս ներկելու համար, նաև բժշկության մեջ՝ ցիանիդային ու շմոլ գազով թունավորման դեպքում՝ որպես  հակազդող միջոց:
Գիտնականներն այդ նյութով մշակել են  առողջ մարդկանց  մաշկի մի հատվածը: Պարզել են , որ  այն նվազեցնում է  ակտիվ թթվածնի ազդեցությունը, որը, հիշեցնենք՝ ուղղակի կապ ունի ծերացման հետ: Մեթիլենային կապույտը վերականգնում է մաշկի խտությունը, առաձգականությունը և նպասոում է վերքերի արագ լավացմանը: Փորձարկմանը մասնակցող 80-ամյա կինը երիտասարդացել է մոտ 50 տարով: Գիտնականներն այժմ փորձում են այդ նյութով կոսմետիկ միջոցներ ստեղծել:  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP