Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին

13:15 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու աշխարհի բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այդ ծանր օրերին կանգնեցին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

«Շվեյցարիան Հայաստանի մեծ բարեկամն է, և ինչպես իսկական բարեկամ, երկրաշարժի օրերին բոլոր հնարավոր միջոցներով օգնության ձեռք մեկնեց մեզ: Ինձ համար շատ հուզիչ և տպավորիչ էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի պատմած պատմությունը, որի կենտրոնում հայ համայնքի հայտնի և հարգված անձնավորություն Մայք Բարոնյանն է: Այդ տարի երկրաշարժից անմիջապես հետո Մայք Բարոնյանը քայլելիս է եղել Շվեյցարիայի քաղաքներից մեկի Շաֆհաուսի փողոցներից մեկով և նկատել է մի մարդու՝ ձեռքին փոքրիկ ցուցանակ: Մոտեցել և տեսել է, որ ցուցանակի վրա գրված է «Օգնեք Հայաստանին»: Այնքան շատ բան կա այս պատմության մեջ, և մենք այնքան շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին այս վերաբերմունքի համար»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես երկրաշարժի օրերին, այնպես էլ դրանից հետո Շվեյցարիայի օժանդակությունը եղել է անգնահատելի:

Աննա Հակոբյանը նշել է, որ այսօր աշխարհը բարության, մարդասիրության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի ավելին, քան երբևէ:

«Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից և տեղահանություններից և, դժբախտաբար, մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերում այս փաստին: Երկրաշարժի 30-րդ տարելիցը, թերևս, այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում»,- ասել է տիկին Հակոբյանը:

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն էլ փաստել է, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած համամարդկային միասնությունը մարդասիրության յուրօրինակ արժեք էր, համամարդկային միասնության և պատասխանատվության ճշմարիտ օրինակ:

«Հաղթահարել այդ աղետը կլիներ շատ ավելի բարդ՝ առանց միջազգային հանրության աջակցության: Շվեյցարիան և շվեյցարացի ժողովուրդը եղել են այդ աջակցության առաջատարը»,- նշել է Անահիտ Հարությունյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP