Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը

22:49 13.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել Արսլանի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի  հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Աննա Հակոբյանին ուղեկցում էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարևորելով հանդիպումն ու բարեկամության խմբի անդամներին անվանելով անձնական բարեկամներ, Աննա Հակոբյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ժողովրդին պատմության դժվարագույն ժամանակներում հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար: «Շնորհակալությունը երբեք շատ ու ուշացած չի լինում, և ես շնորհակալություն եմ հայտնում շվեյցարացի ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ աշխատանքի, Սպիտակի երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդին ցուցաբերած հսկայական ու անմոռանալի աջակցության համար, ինչպես նաև այն օժանդակության համար, որ հայ ժողովուրդը ստացել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված նոր իրողությունները նոր դռներ են բացելու երկկողմ ավելի բարձր մակարդակի համագործակցության համար:

Աննա Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է նոր Հայաստանում կանանց դերակատարությանը՝ հավելելով, որ կանանց ներգրավվածության առումով դեռևս ահագին աշխատանք կա կատարելու:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ շեշտելով, որ արշավի հիմնական առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է, քանի որ եթե երկրում խաղաղություն չլինի, որևէ այլ նախաձեռնություն հնարավոր չի լինի իրականացնել: «Արշավի նպատակն այն է, որ քանի դեռ գնում են բանակցություններ հակամարտության կարգավորման ուղղությամբ, կողմերը միմյանց վրա չկրակեն, երկու ժողովուրդների զավակները չզոհվեն և պետական այրերը բանակցությունների սեղանի մոտ՝ խաղաղ պայմաններում կարգավորեն խնդիրը»,-ասել է Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ Հայաստանում իր նախաձեռնությունը շատ լայն արձագանք է գտել, և նրան են միացել ինչպես Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մայրերը, այնպես էլ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն վարող կանայք: Աննա Հակոբյանի գնահատմամբ՝  շատ լավ կլիներ, որ արշավն արձագանք գտներ նաև միջազգային հանրության շրջանում, և որքան շատ կանայք միանան նախաձեռնությանն՝ այնքան խաղաղություն ցանկացող կանանց ձայնն ավելի լսելի կդառնա:

Անդրադառնալով «Իմ քայլը» և «City of smile»  հիմնադրամների գործունեությանը, տիկին Հակոբյանը նշել է, որ հիմնադրամների նպատակն է աջակցել՝ լուծելու այն խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով կառավարությունը դեռևս չի կարող լուծել: «City of smile» հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ կանխարգելել քաղցկեղը: «Հիմնադրամի առաջին նպատակն է անվճար բուժօգնություն տրամադրել մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ մարդկանց: Հիմնադրամի գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն անվճար բուժում է ստանում  63 հոգի: Սակայն ավելի մեծ նպատակ էլ ունենք՝ Հայաստանում տարածաշրջանում քաղցկեղի դեմ պայքարի առաջին մեծ կենտրոնը ստեղծել»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շնորհավորում եմ Ձեզ այն փայլուն հաղթանակի կապակցությամբ, որ կատարվեց գարնանը: Պետք է փաստեմ, որ այսօր առավել քան երբևէ մեր երկու երկրները մոտ են իրար: Ձեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը կրթական ու գիտակցության բարձր մակարդակի արդյունք էր, որ խաղաղ ճանապարհով կարողացաք արձանագրել այդ փոփոխությունները»,-ասել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը՝ հավելելով, որ այսօրվա հանդիպումն էլ կարող է համարվել հարաբերությունների վերածնունդ: Մարիան Ստրեյֆ-ֆելլերն էլ շեշտել է, որ իրեն հատկապես ոգևորել է հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված Աննա Հակոբյանի քայլերը:

«Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել և նպաստել, որպեսզի կանայք ավելի ակտիվ լինեն: Ինձ հատկապես հիացրեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը. այդ նախաձեռնության հիմքը զգացմունքներն են և այստեղ կանայք կարող են միմյանց լավ հասկանալ»,- եզրափակել է Մարիան Ստրեյֆ-ֆելլերը:

Հանդիպումից հետո տրված ճաշի ընթացքում կողմերը շարունակել են քննարկել ապագա համագործակցության ուղիները, ներկայացրել մի շարք առաջարկություններ: Ճաշին մասնակցել է Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP