16:29 13.12.2018
Այսօր՝ ժամը 14:20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի համայնքի բնակիչ:
Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ ոստիկանության խումբը մեկնել է դեպքի վայր, և այս պահին աշխատանքներ են ընթանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Գեղիում նոր համայնքապետի հրաժարականն են պահանջում, և իրավիճակը ներկայումս լարված է:
Մենք զրուցել էինք նաև Նոր Գեղիի բնակիչներից մեկի հետ, որը, չցանկանալով հրապարակել իր անունը, պատմել էր, որ գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Երեկ ևս նախկին գյուղապետի՝ Ֆրոնտիկ Թևոսյանի համակիրները, փակել էին գյուղի խաչմերուկը՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին: Գյուղ մուտք գործող երթուղային տաքսիներն օգտվում են շրջանցիկ ճանապարհներից:
Իսկ լարվածությունն առաջացել էր օրեր առաջ, երբ նախկին գյուղապետի` Ֆրոնտիկ Թևոսյանի, կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել իրենց տարեց համագյուղացուն, որը փորձել էր պաշտպանել նորանշանակ ղեկավարին՝ Վարդան Պապյանին: Տարեց տղամարդու քրոջ որդին, տեսնելով, թե ինչպես են ծեծում իր քեռուն, դանակահարել էր 4 հոգու: Դրանից հետո գյուղ էր այցելել նաև Կոտայքի մարզպետի տեղակալը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը:
15:15 01.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով տեղափոխել չհայտարարագրված 90 հազար եվրո, չհայտարարագրված թանկարժեք մետաղների տեղափոխման փորձը կանխվել է, բացահայտվել է օդային ճանապարհով չհայտարարգրված APPLE IPHONE 16 մոդելի հեռախոսների ներմուծման դեպք, քաղաքացին փորձել է ներկրել չհայտարարագրված օղիներ, կանխվել են անօրինական ճանապարհով դեղերի տեղափոխման մի քանի փորձեր ...
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...
14:48 01.11.2024
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ […] ...